Նաիրիանի դաշտերն ու լաբորատորիան գտնվում են Արա լեռան լանջին բազմած ծաղկառատ Արագյուղում: Այստեղ է ստեղծվում մեր արտադրանքը՝ բույսերի մշակումից, եթերայուղի ստացումից, կոսմետիկական բանաձեւերի մշակումից մինչեւ փաթեթավորում:
Այցելեք մեզ, տեսեք, թե ինչպես են մշակվում դեղաբույսերն ու ծաղիկները՝ վերածվելով կատարելապես բնական կոսմետիկայի:
Շրջեք լաբորատորիայի շրջակայքում գտնվող մեր փորձարարական պարտեզում և մասնակցեք ծաղկաքաղի (ըստ սեզոնի),
Ծանոթացեք եթերայուղերի թորման ընթացքին (եւ ըմբոշխնեք բույրը),
Մասնակցեք թեմատիկ զրույցին
Վայելեք մի բաժակ թեյ կամ սուրճ մեր պարտեզի տաղավարում,
Հնարավորություն ստացեք ձեռք բերելու Նաիրիանի տեսականին 15% զեղչով:
Փաթեթներ
Տոմսի տեսակ | Վճարը մեկ անձի համար, ՀՀ դրամ | Շրջայց | Թեյ կամ սուրճ | Լանչ | Ծաղկաքաղ | Մասնակցություն թեմատիկ զրույցին |
Զրույցներ ուռենու տակ | 3500* | V | V | V | V | |
Զրույցներ ուռենու տակ եւ լանչ | 6000* | V | V | V | V | V |
* Զրույցներ ուռենու տակ տոմսի գինը մինչև 6 տարեկան երկու երեխաների համար անվճար է, սակայն երկու երեխային պետք է ուղեկցի առնվազն մեկ չափահաս։ Կազմակերպում ենք ուսանողական այցեր մինչեւ 10 հոգանոց խմբերի համար։ Մուտքը՝ 1500 դրամ: Ուսանողական տոմսի առկայությունը պարտադիր է:
** Զրույցներ ուռենու տակ եւ լանչ տոմսի գինը մինչև 6 տարեկան երկու երեխաների համար անվճար է, լանչը 1 երեխայի համար՝ 2500դր.։ Երկու երեխային պետք է ուղեկցի առնվազն մեկ չափահաս։ Կազմակերպում ենք ուսանողական այցեր մինչեւ 10 հոգանոց խմբերի համար։ Ուսանողական տոմսի առկայությունը պարտադիր է: Մեկ ուսանողի համար փաթեթի արժեքն է 4000 դր.։
Լանչին մատուցվում են պատառներ՝ բանջարեղենային և հավի կրծքամսով, խաչապուրի և ոսպով պաշտետ, թեյ, մեր այգու խնձորի չիր:
Վարդաքաղ / Ծաղկաքաղ: Եթե Հայաստանում եք, բաց մի թողեք բնությունն ու ծաղկաքաղը վայելելու այս հիանալի հնարավորությունը։ Մասնակցեք վարդաքաղի կամ ծաղկաքաղի հատուկ շրջայցին և անցկացրեք անմոռանալի եւ ոգեղեն ժամանակ գեղատեսիլ Արագյուղում՝ ձեր օրը հագեցնելով նորանոր հաճելի զգացողություններով։ Վարդաքաղը հնարավոր է կազմակերպել հունիս ամսին (մոտավորապես հունիսի 15-ից հուլիսի 5-ը, իսկ ծաղկաքաղը՝ հունիսի վերջից մինչ օգոստոսի վերջ):
Ամրագրելու համար զանգահարեք 041 445 442 կամ գրեք visit@nairian.com
Շրջայցը կազմակերպվում է ըստ պատվերի՝ բացառությամբ կիրակի օրերի։
Մենք խոսում ենք հայերեն, անգլերեն և ռուսերեն։
Զբոսայցի տևողությունն է 2 ժամ։
Մենք կօգնենք կազմակերպել երկկողմանի տրանսպորտը, անձի համար սկսած 2500 դրամից՝ կախված մասնակիցների քանակից։