ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հիմնադրվելով 2015 թվականին և մինչ օրս հանդիսանալով բնական և օրգանական խնամքի միջոցների առաջատարը Հայաստանում՝ Նաիրիանը մշակում և արտադրում է մաշկի խնամքի միջոցների լայն տեսականի՝ լավագույն բուսական բաղադրիչներով, որոնք հիմնականում ստացվում են Արա լեռան ստորոտում գտնվող Նաիրիանի միջազգային կազմակերպությունների կողմից հավաստագրված դաշտերից:
Նաիրիանի մանրածախ խանութ-սրահները գործում են Հայաստանում՝ Երևանում և շուտով Գյումրիում, իսկ ապրանքատեսականին արտահանվում է ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, ԵՄ և Ռուսաստան:
Նաիրիանը փնտրում է էներգիայով լեցուն և նպատակասլաց խորհրդատու-վաճառողների։
Աշխատանքի ժամկետը՝ մշտական
Աշխատանքի տեսակը՝ լրիվ դրույք
Քաղաք՝ Երևան, Գյումրի
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ողջունել հաճախորդներին և մանրամասն տեղեկատվություն տրամադրել ապրանքների և դրանց հատկությունների մասին,
- իրականացնել վաճառքի գործարքներ, հետևողական լինել հետվաճառքի գործընթացում,
- կյանքի կոչել վաճառքի բոլոր հնարավորությունները,
- աշխատել հաստատված KPI-ների և եկամուտների ցուցանիշներին համապատասխան,
- ստեղծել դրական և կայուն հարաբերություններ նոր և առկա հաճախորդների հետ,
- կատարել գույքագրում, դրամարկղի և մանրածախ վաճառքի հետ կապված այլ պարտականություններ,
- բացահայտել շուկայում նոր բիզնեսի զարգացման հնարավորություններ,
- հետևել խանութ-սրահների սահմանված կարգին (մերչանդայզինգ, փորձարկիչների առկայություն, դասավորվածություն, մաքրություն, ջերմաստիճան և այլն),
- հավաքագրել հաճախորդների մասին տեղեկություն և ներբեռնել CRM համակարգում,
- պատրաստել անհրաժեշտ հաշվետվություններ և կատարել հեռախոսազանգեր,
- մասնակցել առցանց և/կամ օֆլայն վերապատրաստումների և դասընթացների՝ նոր գիտելիքների և հմտությունների ձեռք բերման նպատակով։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
- վաճառքի և խաչաձեւ վաճառքի ուժեղ հմտություններ
- միջանձնային գերազանց հմտություններ, հաճախորդի կարիքների ընբռնում և բացահայտում
- հայերենի և ռուսերենի լիարժեք տիրապետում, անգլերենի իմացության մակարդակը՝ միջին
- ճնշման տակ աշխատելու ունակություն
- համակարգչային ընդհանուր գիտելիքներ՝ MS Excel, CRM և այլ ծրագրեր
- ինչպես մեծ թիմում, այնպես էլ միայնակ աշխատանքյին պարտականությունների գերազանց իրականացման ունակություն։
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ (պարտադիր)
Եթե հետաքրքրված եք տվյալ աշխատանքով, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը info@nairian.com էլ․ փոստի հասցեին։
