Ի՞նչ խնամքի միջոցներ կարելի է օգտագործել ռոզացեայով հիվանդության ժամանակ | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Ի՞նչ խնամքի միջոցներ կարելի է օգտագործել ռոզացեայով հիվանդության ժամանակ
12 Նոյեմբեր, 2021 / Խորհուրդներ Նաիրիանի համահիմնադիր եւ գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանի կողմից:
Ռոզացեան դասվում է մաշկի այն հիվանդությունների շարքին, որոնք բնութագրվում են դեմքի մանր և մակերեսային անոթների ընդլայնմամբ և բշտիկների առաջացմամբ:

Այս հիվանդությունը շատ տարածված է և հաճախ քրոնիկ: 

Ավաղ, շատերը թույլ են տալիս մի շարք սխալներ, որոնք նպաստում են հիվանդության սրացմանը:  Այդ իսկ պատճառով, բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է մաշկի ճշտգրիտ խմանքը: 

Ի՞նչ խնամքի միջոցներից չի կարելի օգտվել ռոզացեայի ընթացքում

Ռոզացեայով  հիվանդության ժամանակ կարելի է օգտագործել միայն այնպիսի կոսմետիկ միջոցներ, որոնց ազդեցությունը շատ մեղմ է ու մեծ հավանականությամբ չի առաջացնի մաշկի ավելորդ գրգռում, քանի որ գրգռումը կարող է նպաստել միկրոայրվածքների և բորբոքման ավելացմանը: Բացի այդ, հնարավոր է մաշկի  ֆունկցիայի խաթարում, որը կխորացնի ռոզացեայի բոլոր ախտանիշները: 

Ի՞նչպես պաշտպանել մաշկը և ինչ խնամքի միջոցներից օգտվել 

Անհրաժեշտ է մաքուր պահել մաշկը ինչպես աղտոտվածությունից, այնպես էլ դիմահարդարման մնացորդներից: Դեմքը մաքրող միջոցները պետք է լինեն մեղմ և մաշկը չգրգռող: Միանշանակ կարող եմ  խորհուրդ տալ Նաիրիանի Մաքրող քսուքը. այս կաթնային քսուքը հիանալի կերպով մաքրում է դեմքի յուղերը, շպարը եւ փոշին, բացի դրանից   ունի առույգացնող, մաշկի յուղարտադրությունը կարգավորող ազդեցություն և,  ի տարբերություն օճառների,  չի խախտում մաշկի միկրոբիոմը: ր  Այս քսուկը պատրաստված է վաղենակի (Calendula) էքստրակտով, որը ունի հակաբորբոքային և հանգստացնող հատկություններ: ոզացեայի դեպքում  մաշկը հնարավորին չափ մաքուր պահելուց բացի  շատ կարևոր է այն պատշաճ խոնավեզծնել և պահպանել այն հավելյալ չորությունից:  Այդ նպատակով   խորհուրդ եմ տալիս օգտագործել հնարավորին չափ մեղմ խոնավացնող քսուկներ, օրինակ  Նաիրիանի Զգայուն մաշկի համար նախատեսված խոնավացնող քսուկը, որը կարելի է օգտագործել ցերեկային ժամերին և Մասուրի կորիզայուղով շիճուկը՝ գիշերը:

Արդյո՞ք այս հիվանդության ժամանակ մարդիկ պետք է զերծ մնան արևի ճառագայթներից

Արևը անշուշտ կարող է հանդիսանալ ռոզացեայի հակված մաշկի համար գրգռման աղբյուր, սակայն  դա դեռ չի նշանակում, որ  նման խնդիր ունեցող մարդուն չի կարելի  վայելել աշնանային արևի ճառագայթները: Ուղղակի կարևոր է իմանալ, որ տվյալ դեպքում պարտադիր է օգտագործել արևապաշտպան քսուքներ: Ընդ որում, լավ կլինի եթե այդ քսուկները ստեղծված լինեն հանքային հիմքի վրա՝ նրանք  չպետք է պարունակեն օքսիբենզոն և այլ նմանատիպ քիմիական արևապաշտպան նյութեր, որոնք կարող են  մաշկի հավելյալ գրգռման պատճառ հանդիսանալ: Այս դեպքում նույնպես Նաիրիանի արևապաշտպան քսուքները լավագույնն լուծում են հանդիսանում, քանի որ . դրանք պարունակում են միայն հանքային արևապշտպան նյութեր  և շատ քիչ բուրմունք:

Հնարավոր է արդյո՞ք շպարվել թե դա նույնպես կարող է հանգեցնել  մաշկի գրգռվածությանը

Եթե ցանկանում եք դիմահարդարվել և ծածկել դեմքի մաշկի ավելորդ կարմրությունը, ապա կարող եք օգտագործլ մեր Գունակարգավորող և պաշտպանիչ քսուքները (CC Creams), որոնք պարունակում են միայն հանքային պիգմենտներ և արևապաշտպան նյութերՇատ կարևոր է այն հանգամանքը, որ տվյալ քսուքը  ներառում է նաև վարդարմավի եթերայուղ՝ մաշկի խոնավությունը կարգավորելու համար: Քանի որ, ինչպես արդեն նշեցինք,  տվյալ խնդրի դեպքում մաշկի խոնավացումը շատ կաևոր է:

 

               Եղեք առողջ և գեղեցիկ

 

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: