Մեկնարկային հավաքածու «ՎԱՐԴ» | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Մեկնարկային հավաքածու «ՎԱՐԴ»
բոլոր տեսակի մաշկերի համար
Հավաքածու
Մաշկի խնամքի մեկնարկային հավաքածու «Վարդ»

Հիմնական բաղադրիչներ
Օգտակար հատկությունները


Սկսեք մաշկի բնական խնամքը Նաիրիանի «Հիմնական խնամք» հավաքածուի օգնությամբ:

Տանը կլինեք, թե ճամփորդելիս՝ այս փոքրիկ քսուքներում կունենաք առողջ ու շողացող մաշկին անհրաժեշտ առաջնային խնամքի միջոցները: 

Նաիրիանի բնական խնամքի միջոցները միավորում են գիտական բանաձեւերն ու արոմաթերապիայի սկզբունքները: Յուրաքանչյուր միջոց ստեղծված է՝ վերականգնելու եւ առողջացնելու մաշկը, պարունակում է եթերայուղեր եւ բուսայուղեր` ստացված լեռնահովտային մեր տնտեսությունում:


Հավաքածուն ներառում է. 

- Օճառ չպարունակող, թարմացնող եւ վերականգող Մաքրող քսուք՝ պատրաստված մեր պարտեզի վաղենակ ծաղկի մզվածքով, ցիտրուսային եւ խորդենու եթերայուղերով,
- Մաքրող եւ հարթեցնող Վարդափոշի-սկրաբ՝ պատրաստված դամասկյան վարդից և դրա եթերայուղից, բրնձի, թայլանդական ռեհանի եւ կռատուկի փոշուց, կարմիր կավից,
- Կարգավորող եւ թարմացնող Տոնավորող հեղուկ, որը պարունակում է  դամասկյան վարդաջուր՝ ստացված մեր աճեցրած վարդերից, ինչպես նաև վարունգի զովացնող քամուկ:

Ցուցումներ

Խառնեք քառորդ թեյի գդալ Մաքրող քսուքը մեկ-երկու պտղունց Վարդափոշի-սկրաբի հետ, նրբորեն եւ շրջանաձեւ մերսեք դեմքին, այնուհետեւ լվացեք: Դրանից հետո
 դեմքը մաքրեք Տոնավորող հեղուկով, որ մաշկը թարմանա եւ բալանսավորվի:

 

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: