Մեկնարկային հավաքածու «Նարդոս» | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Մեկնարկային հավաքածու «Նարդոս»
բոլոր տեսակի մաշկերի համար
Հավաքածու
Մեկնարկային հավաքածու «Նարդոս»

Հիմնական բաղադրիչներ
Օգտակար հատկությունները

Սկսեք մաշկի բնական խնամքը Նաիրիանի «Հիմնական խնամք» հավաքածուի օգնությամբ:

Տանը կլինեք, թե ճամփորդելիս՝ այս փոքրիկ քսուքներում կունենաք առողջ ու շողացող մաշկին անհրաժեշտ առաջնային խնամքի միջոցները: 

Նաիրիանի բնական խնամքի միջոցները միավորում են գիտական բանաձևերն ու արոմաթերապիայի սկզբունքները: Յուրաքանչյուր միջոց ստեղծված է՝ վերականգնելու եւ առողջացնելու մաշկը, պարունակում է եթերայուղեր եւ բուսայուղեր՝ ստացված լեռնահովտային մեր տնտեսությունում:

Հավաքածուն ներառում է. 

- Օճառ չպարունակող, թարմացնող եւ վերականգող Մաքրող քսուք՝ պատրաստված մեր պարտեզի վաղենակ ծաղկի մզվածքով, ցիտրուսային եւ խորդենու եթերայուղերով,

- Մաքրող եւ հարթեցնող Նարդոսի սկրաբ՝ պատրաստված օրգանական նարդոսի, տերեփուկի եւ վաղենակի ծաղկաթերթիկներից, ինչպես նաև բրնձի եւ մաշկը վիտամին B1-ով սնուցող վարսակի փոշուց,

- Կարգավորող եւ թարմացնող Տոնավորող հեղուկ, որը պարունակում է  դամասկյան վարդաջուր՝ ստացված մեր աճեցրած վարդերից, ինչպես նաև վարունգի զովացնող քամուկ:

Ցուցումներ

Խառնեք քառորդ թեյի գդալ Մաքրող քսուքը մեկ-երկու պտղունց սկրաբի հետ, նրբորեն եւ շրջանաձեւ մերսեք դեմքին, այնուհետեւ լվացեք: Դրանից հետո
դեմքը մաքրեք Տոնավորող հեղուկով, որ մաշկը թարմանա եւ բալանսավորվի:

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: