ԹԱՎՇՅԱ ՓԱՅԼ | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
ԹԱՎՇՅԱ ՓԱՅԼ
Հավաքածու տղամարդկանց համար
ԹԱՎՇՅԱ ՓԱՅԼ

Հիմնական բաղադրիչներ
Օգտակար հատկությունները

ԹԱՎՇՅԱ ՓԱՅԼ հավաքածուն նախատեսված է տղամարդկանց համար:

Հավաքածուի մեջ ներկայացված տեսականին ներառում է եթերայուղեր և տեղական աճեցված բույսերի քամուկներ, որոնք կպահեն Ձեր մաշկը և մազերը խնամված, մաքուր և սնուցված:

Հավաքածուի բաղադրիչներն են՝ բնական օճառ-շամպունը, մազապարկիկներն ամրացնող շիճուկը, մորուքի յուղը և սրբիչը:

Օճառ-շամպուն

Փոխարինեք հեղուկ շամպունն այս օճառ - շամպունով, որը Ձեր մազերին կպարգևի մաքրություն և մետաքսե փափկություն: Այն պատրաստել ենք ծիրանի և ժոժոբայի թեթև յուղերի համադրությամբ: Մեր բանաձևը ներառում է նաև եղինջի և վաղենակի մզվածքներ, որոնք փափկեցնում են և փարթամություն հաղորդում մազերին, ինչպես նաև առողջություն՝ գլխամաշկին:

Մազապարկիկներն ամրացնող շիճուկ

Այս շիճուկը պատրաստված է հիասքանչ ժոժոբայի, մասուրի կորիզի, չիչխանի և նռան կորիզի յուղերից: Բնական բաղադրիչների զորեղ համադրությամբ այն կբուժի չոր և վնասված մազերը, կհանգստացնի գլխամաշկը և կկանխարգելի թեփոտումը: Այս փոքրիկ սրվակի պարունակությունը Ձեր մազերին կհաղորդի փայլ և փարթամություն:

Մորուքի յուղ

Ժոժոբայի, ծիրանի և գերչակի յուղերի այս հզոր համադրությունը փափկեցնում է չոր մորուքը և վերականգնում է փայլը: Թուրինջի, մայրու և վետիվերի եթերային յուղերը Ձեր մորուքին կհաղորդեն անուշ բույր ու թարմություն:

Ցուցումներ

Օճառ-շամպուն

Շփեք օճառը ձեռքերի մեջ, մինչև փրփրի: Փրփուրով մերսեք մազերն ու գլխամաշկը, այնուհետեւ լվացեք:

Մազապարկիկներն ամրացնող շիճուկ

Հավասարաչափ տարածեք շիճուկը չոր գլխամաշկին, մերսեք մազարմատներին: Թողեք 30 րոպեից մինչև 1 ժամ կամ ողջ գիշեր: Լվացեք մազերը շամպունով և բալզամ-կոնդիցիոներով:

Մորուքի յուղ

Յուղը հավասարաչափ քսեք խոնավ մորուքին՝ սկսած արմատներից մինչև ծայրերը։ Իդեալական է ամենօրյա օգտագործման համար։

 

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: