ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՂԲՅՈՒՐ | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՂԲՅՈՒՐ
Հավաքածու տղամարդկանց համար
ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՂԲՅՈՒՐ

Հիմնական բաղադրիչներ
Օգտակար հատկությունները

ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՂԲՅՈՒՐ հավաքածուն նախատեսված է տղամարդկանց համար:

Հավաքածուի մեջ ներկայացված տեսականին ներառում է եթերայուղեր և տեղական աճեցված բույսերի քամուկներ, որոնք կպահեն Ձեր մաշկը և մազերը խնամված, մաքուր և սնուցված:

Հավաքածուի բաղադրիչներն են՝ բնական օճառ-շամպունը, մազապարկիկներն ամրացնող շիճուկը, հետսափրման ցողաջուրը և սրբիչը:

Հետսափրման ցողաջուր

Օգտագործեք ցողաջուրը սափրվելուց անմիջապես հետո, որպեսզի ստանաք առավոտյան թարմության և էներգիայի Ձեր չափաբաժինը: Այս ցողաջրում մենք ներառել ենք վաղենակի մզվածք և ալոե վերա՝ ցանկացած վնասվածք կամ կտրվածք հանգստացնելու համար: Վարդի հիդրոզոլը և ալանտոինը Ձեր մաշկը կպահեն փափուկ և խոնավ, իսկ քաղցր նարնջի ու բերգամոտի՝ ցիտրուսային և ճանդակի փայտային բույր ունեցող եթերայուղերը հաճելի կլինեն Ձեր զգայարանների համար: Բանաձևն իդեալական է մաշկի բոլոր տեսակների համար:

Օճառ-շամպուն

Փոխարինեք հեղուկ շամպունն այս օճառ - շամպունով, որը Ձեր մազերին կպարգևի մաքրություն և մետաքսե փափկություն: Այն պատրաստել ենք ծիրանի և ժոժոբայի թեթև յուղերի համադրությամբ: Մեր բանաձևը ներառում է նաև եղինջի և վաղենակի մզվածքներ, որոնք փափկեցնում են և փարթամություն հաղորդում մազերին, ինչպես նաև առողջություն՝ գլխամաշկին:

Մազապարկիկներն ամրացնող շիճուկ

Այս շիճուկը պատրաստված է հիասքանչ ժոժոբայի, մասուրի կորիզի, չիչխանի և նռան կորիզի յուղերից: Բնական բաղադրիչների զորեղ համադրությամբ այն կբուժի չոր և վնասված մազերը, կհանգստացնի գլխամաշկը և կկանխարգելի թեփոտումը: Այս փոքրիկ սրվակի պարունակությունը Ձեր մազերին կհաղորդի փայլ և փարթամություն:

Ցուցումներ

Օճառ-շամպուն

Շփեք օճառը ձեռքերի մեջ, մինչև փրփրի: Փրփուրով մերսեք մազերն ու գլխամաշկը, այնուհետեւ լվացեք:

Մազապարկիկներն ամրացնող շիճուկ

Հավասարաչափ տարածեք շիճուկը չոր գլխամաշկին, մերսեք մազարմատներին: Թողեք 30 րոպեից մինչև 1 ժամ կամ ողջ գիշեր: Լվացեք մազերը շամպունով և բալզամ-կոնդիցիոներով:

Հետսափրման ցողաջուր

Ցողեք անմիջապես դեմքին կամ ձեռքերին եւ թեթեւակի տարածեք ածիլված հատվածում: Հետեւեք, որպեսզի հեղուկը չհայտնվի աչքերի մեջ:

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: