ՄՆԱՑԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ

Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:

  • Սկիզբ Ընթացքը Մեր լաբորատորիան

    Մեր լաբորատորիան

    ՆԱԻՐԻԱՆ-ի լաբորատորիան գտնվում է Արագյուղում՝ մեր մշակովի դաշտերի կողքին։ Այստեղ աշխատում ենբարձր որակավորում ունեցող գիտնականներ, ովքեր նվիրումով միաձուլում են գիտությունն ու բնությունը հանուն գեղեցկության՝ հետազոտելով եթերայուղերն ու ստեղծելով ՆԱԻՐԻԱՆ-ի կոսմետիկական բանաձեւերը:

     

    Բարձրորակ եթերայուղերով մեր բաղադրատոմսերը՝ վարպետորեն մշակված տարիների գիտական ուսումնասիրությունների արդյունքում, արոմաթերապիայի սկզբունքների կիրառմամբ, առաջարկում են մաշկի խնամքի առաջադեմ եւ բնական լուծումներ: Մեր յուրաքանչյուր բաղադրատոմս ստեղծված է՝ բացահայտելու իր բաղադրիչների ողջ ներուժը:

    ՆԱԻՐԻԱՆ-ի ամբողջ արտադրանքը պատրաստված է ձեռքով, փոքր խմբաքանակով՝ երաշխավորելով թարմություն եւ որակի կայունություն: Այս բաժնում կարող եք գտնել մանրամասներ մեր լաբորատոր աշխատանքների մասին: