Սնուցող եւ խոնավացնող
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Իլանգ-իլանգի նուրբ ու անուշ բույրով այս սնուցիչ յուղը ներդաշնակություն կբերի ձեր ամենօրյա լոգանքին: Մարմնի մաքրող քսուքները սովորաբար վնասում ու հեռացնում են մաշկի յուղային շերտը, մինչդեռ Նաիրիանի Լոգանքի յուղը պաշտպանում եւ խոնավացնում է մաշկը հենց լվանալու ընթացքում: Ջրի օգնությամբ յուղը վերածվում է կաթնային թեթեւ զանգվածի, նրբորեն մաքրում է եւ մետաքսե փափկություն հաղորդում մարմնին: Բացառիկ եթերայուղերով հարուստ այս լոգանքի յուղը հարմար է մաշկի բոլոր տեսակներին, այդ թվում՝ զգայուն մաշկին:
Վերցրեք մի քիչ լոգանքի յուղ եւ նրբորեն տարածեք մարմնին: Մաշկը մաքրելուն զուգահեռ այն կվերածվի նուրբ կաթնային զանգվածի: Մերսեք շրջանաձեւ շարժումներով, այնուհետ լվացեք տաք ջրով:
Vitis vinifera (Grape) Seed Oil, Prunus amygdalus var. Dulcis (Sweet Almond) Nut Oil, Polysorbate 80, Matricaria recutita (German Chamomile) Flower Extract, Camellia sinensis (Green Tea) Leaf Extract, Tocopherol, Citrus aurantium var. dulcis (Sweet Orange) Peel Oil, Vanilla planifolia (Vanilla) Absolute, Cananga odorata (Ylang-Ylang) Flower Oil, Dipteryx odorata (Tonka Bean) Absolute. Components of 100% pure essential oils: linalool, citronellol, limonene․