Հարթեցնող եւ սնուցող
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայկական ծիրանի կորիզի եւ ընկույզի կեղևի մանրահատիկներ պարունակող այս բնական սկրաբը մաքրում է մաշկի ծակոտիները, հեռացնում փոշու շերտն ու մաշկի անկենդան բջիջները: Մեր բանաձեւը ներառում է ծիրանի կորիզայուղ, որը փափկություն է հաղորդում մաշկին: Ծիրանի էքստրակտը` հարստացած խորդենու եւ պատրինջի եթերայուղերի բուրավետ փնջով, հանգստաբեր ու տրամադրող կդարձնի ցնցուղի ժամը:
Ծիրանի սկրաբը հարմար է մաշկի բոլոր տեսակներին եւ նրբորեն մաքրելով մաշկը՝ թողնում է հարթեցնող եւ թարմացնող ազդեցություն:
Կիրառված բոլոր բաղադրիչները կենսաքայքայվող են:
Մերսեք սկրաբը խոնավ մաշկին մոտ մեկ րոպե եւ լվացեք տաք ջրով: Կարելի է կիրառել շաբաթական մեկ կամ երկու անգամ: Կիրառելի չէ կորյակների եւ գրգռված մաշկի դեպքում եւ կարող է սրել խնդիրը: Խորհուրդ չի տրվում կիրառել դեմքին: Լավագույն արդյունքի համար խորհուրդ ենք տալիս լոգանքից հետո օգտագործել Նաիրիանի Մարմնի քսուքը։ Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու: Անցել է մաշկաբանական փորձարկում: Չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, սիլիկոններ, ֆորմալդեհիդի դոնորներ, հանքային յուղեր, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր:
Aqua (Water), Cocamidopropyl Betaine, Prunus Armeniaca (Apricot) Kernel Oil, Prunus Armeniaca (Apricot) Kernel Shell powder, Sodium Cocoyl Isethionate, Vegetable Glycerin, Methylpropanediol, Caprylyl Glycol, Phenylpropanol, Decyl Glucoside, Polyacrylate Crosspolymer-6, Stearic acid, Juglans Regia (Walnut) Shell powder, Tocopherols (mixed), Beta-Sitosterol, Squalene, Phytic acid, Prunus Armeniaca (Apricot) Fruit Extract, Pelargonium Graveolens (Geranium) oil, Melissa officinalis (Melissa) oil. Components of 100% pure essential oils: citronellol, linalool, geraniol.