ՄՆԱՑԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ

Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:

  • ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Հայկական ծիրանի կորիզի եւ ընկույզի կեղևի մանրահատիկներ պարունակող այս բնական սկրաբը մաքրում է մաշկի ծակոտիները, հեռացնում փոշու շերտն ու մաշկի անկենդան բջիջները: Բանաձեւը ներառում է մեր աճեցրած օրգանական դամասկյան վարդի հիդրոզոլ եւ ծիրանի կորիզայուղ, որոնք փափկություն կհաղորդեն մաշկին, իսկ վարդի, բերգամոտի եւ պատրինջի եթերայուղերի անուշաբույր փունջը հանգստաբեր եւ տրամադրող կդարձնի ցնցուղի ժամը:
    Վարդային սկրաբը հարմար է մաշկի բոլոր տեսակներին եւ նրբորեն մաքրելով մաշկը՝ թողնում է հարթեցնող եւ թարմացնող ազդեցություն: 

    Կիրառված բոլոր բաղադրիչները կենսաքայքայվող են:

    Մերսեք սկրաբը խոնավ մաշկին մոտ մեկ րոպե եւ լվացեք տաք ջրով: Կարելի է կիրառել շաբաթական մեկ կամ երկու անգամ: Կիրառելի չէ կորյակների եւ գրգռված մաշկի դեպքում եւ կարող է սրել խնդիրը: Խորհուրդ չի տրվում կիրառել դեմքին: Լավագույն արդյունքի համար խորհուրդ ենք տալիս լոգանքից հետո օգտագործել Նաիրիանի Մարմնի քսուքը։ Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու: Անցել է մաշկաբանական փորձարկում: Չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, սիլիկոններ, ֆորմալդեհիդի դոնորներ, հանքային յուղեր, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր:

    Aqua (Water), Rosa Damascena (Rose) Flower Distillate, Cocamidopropyl Betaine, Prunus Armeniaca (Apricot) Kernel Oil, Prunus Armeniaca (Apricot) Kernel Shell powder, Sodium Cocoyl Isethionate, Vegetable Glycerin, Methylpropanediol, Caprylyl Glycol, Phenylpropanol, Decyl Glucoside, Polyacrylate Crosspolymer-6, Stearic acid, Juglans Regia (Walnut) Shell powder, Tocopherols (mixed), Beta-Sitosterol, Squalene, Phytic Acid, Rosa Damascena (Rose) oil, Citrus Aurantium Bergamia (Bergamot) oil, Pelargonium Graveolens (Geranium) oil Melissa officinalis (Melissa) oil. Components of 100% pure essential oils: citronellol, linalool, geraniol.

    Լավագույն համադրությունը

    Խոնավացնող եւ փափկացնող

    Մարմնի քսուք

    13300 դրամ

    Լավագույն համադրությունը

    Հանգստացնող եւ փափկացնող

    Ոտքի քսուք

    12200 դրամ