Մաքրում, Շերտազատում Եվ Տոնավորում
Սկսեք մաշկի բնական խնամքը Նաիրիանի «Հիմնական խնամք» հավաքածուի օգնությամբ: Տանը կլինեք, թե ճամփորդելիս՝ այս փոքրիկ քսուքներում կունենաք առողջ ու շողացող մաշկին անհրաժեշտ առաջնային խնամքի միջոցները:
Հավաքածուն ներառում է.
- Օճառ չպարունակող, թարմացնող եւ վերականգող Մաքրող քսուք՝ պատրաստված մեր պարտեզի վաղենակ ծաղկից, ցիտրուսային եւ խորդենու եթերայուղերից,
- Մաքրող եւ հարթեցնող Վարդափոշի-սկրաբ՝ պատրաստված դամասկյան վարդից և դրա եթերայուղից, բրնձի եւ կռատուկի փոշուց, կարմիր կավից եւ թայլանդական ռեհանից,
- Կարգավորող եւ թարմացնող Տոնավորող հեղուկ, որը պարունակում է դամասկյան վարդաջուր՝ ստացված մեր աճեցրած վարդերից, ինչպես նաև վարունգի զովացնող քամուկ:
Խառնեք քառորդ թեյի գդալ Մաքրող քսուքը մեկ-երկու պտղունց Վարդափոշի-սկրաբի հետ, նրբորեն եւ շրջանաձեւ մերսեք դեմքին, այնուհետեւ լվացեք: Բամբակե բարձիկը թրջեք Տոնավորող հեղուկով եւ տարածեք դեմքին, որ մաշկը թարմանա եւ թթվայնությունը բալանսավորվի:
Մաքրող քսուք՝
-Վաղենակի մզվածք -Արևածաղկի յուղ -Կիտրոնազգիների և խորդենու եթերայուղեր
Վարդափոշի-սկրաբ՝
-Վարդի, բրնձի, թայլանդական ռեհանի եւ կռատուկի փոշիներ -կարմիր կավ -վարդի եթերայուղ
Տոնավորող հեղուկ՝
-Դամասկյան վարդաջուր -Վարունգի քամուկ -Ալանտոին