Հավաքածու տղամարդկանց համար
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆՈՒՐԲ ՀՊՈՒՄ հավաքածուն նախատեսված է տղամարդկանց համար:
Հավաքածուի մեջ ներկայացված տեսականին ներառում է եթերայուղեր և տեղական աճեցված բույսերի քամուկներ, որոնք կպահեն Ձեր մաշկը և մազերը խնամված, մաքուր և սնուցված:
Հավաքածուի բաղադրիչներն են՝ բնական օճառ-շամպունը, մազապարկիկներն ամրացնող շիճուկը, հետսափրման քսուքը և սրբիչը:
Հետսափրման քսուք
Պաշտպանեք մաշկը ածելու առաջացրած վնասվածքից ու գրգռումից: Այս քսուքը պահում է խոնավությունը մաշկում՝ կանխելով սափրված մաշկի չորությունն ու կարմրությունը: Քսուքը հարուստ է քինոայի պրոտեիններով, որոնք բարելավում են մաշկը, իսկ ալանտոինը հանգստացնում է այն։ Երիցուկի հիդրոզոլի և Բերգամոտի եթերայուղի հավելյալ պաշտպանիչ հատկությունների շնորհիվ այս քսուքը նպաստելու է, որ հաջորդ անգամ սափրվեք հաճույքով:
Օճառ-շամպուն
Փոխարինեք հեղուկ շամպունն այս օճառ - շամպունով, որը Ձեր մազերին կպարգևի մաքրություն և մետաքսե փափկություն: Այն պատրաստել ենք ծիրանի և ժոժոբայի թեթև յուղերի համադրությամբ: Մեր բանաձևը ներառում է նաև եղինջի և վաղենակի մզվածքներ, որոնք փափկեցնում են և փարթամություն հաղորդում մազերին, ինչպես նաև առողջություն՝ գլխամաշկին:
Մազապարկիկներն ամրացնող շիճուկ
Այս շիճուկը պատրաստված է հիասքանչ ժոժոբայի, մասուրի կորիզի, չիչխանի և նռան կորիզի յուղերից: Բնական բաղադրիչների զորեղ համադրությամբ այն կբուժի չոր և վնասված մազերը, կհանգստացնի գլխամաշկը և կկանխարգելի թեփոտումը: Այս փոքրիկ սրվակի պարունակությունը Ձեր մազերին կհաղորդի փայլ և փարթամություն:
Օճառ-շամպուն
Շփեք օճառը ձեռքերի մեջ, մինչև փրփրի: Փրփուրով մերսեք մազերն ու գլխամաշկը, այնուհետեւ լվացեք:
Մազապարկիկներն ամրացնող շիճուկ
Հավասարաչափ տարածեք շիճուկը չոր գլխամաշկին, մերսեք մազարմատներին: Թողեք 30 րոպեից մինչև 1 ժամ կամ ողջ գիշեր: Լվացեք մազերը շամպունով և բալզամ-կոնդիցիոներով:
Հետսափրման քսուք
Քսուքի փոքր քանակություն տարածեք դեմքին ու պարանոցին` մերսելով շրջանաձեւ: Գործածեք սափրվելուց հետո: Կիրառելի է ամեն օր, որպես մաշկը խոնավացնող միջոց