Ամրացնող եւ փափկացնող
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ամրացնելով եղունգներն ու փափկացնելով դրանց շուրջ եղած նրբամաշկը՝ այս բալզամը սպեղանի կդառնա մանիկյուրի հետ կապված բոլոր խնդիրներին: Ժոժոբայի յուղը ներթափանցում է եղունգի կառուցվածքի մեջ՝ ավելացնելով դրա ճկունությունն ու կանխելով եղունգների շերտավորումն ու կոտրտվածությունը: Կիտրոնային նվենու եւ նարդոսի եթերայուղերի թարմացնող խառնուրդը պաշտպանում է ձեր մաշկը մանրէներից: Չիչխանի յուղը՝ հագեցած վերականգնող բետա-կարոտինով, երիտասարդացնում ու փափկացնում է նրբամաշկը, մինչ շի յուղը՝ առատ վիտամին E-ով, ստեղծում է պաշտպանիչ շերտ: Ուրեմն մի՛ հապաղեք եւ թող ձեր եղունգներն առնչվեն իսկական հրաշքի հետ:
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում պարաբեններ եւ նանոմասնիկներ: Զերծ է արհեստական բույրերից եւ ներկերից:
Տարածեք բալզամը եղունգներին՝ նրբորեն մերսելով եղունգն ու նրբամաշկը: Լավագույն արդյունքի համար կիրառեք գիշերային քնից առաջ: Կարելի է գործածել եղունգների լաքի վրայից:
Prunus amygdalus var. Dulcis (Sweet Almond) Nut Oil, Simmondsia chinensis (Jojoba) Seed Oil, Cera Alba (Beeswax), Butyrospermum parkii (Shea) Butter, Hippophae rhamnoides (Sea Buckthorn) Seed Oil, Mangifera indica (Mango) Butter, Theobroma cacao (Cocoa) Butter, Tocopherol, Citrus limonum (Lemon) Peel Oil, Melaleuca alternifolia (Tea Tree) Leaf Oil, Lavandula angustifolia (Lavender) Flower Oil, Panthenol, Eucalyptus citriodora (Lemon Eucalyptus) Leaf Oil, Hydrolyzed Keratin. Components of 100% pure essential oils: limonene, linalool, citral, citronello