Մաքրող եւ հանգստացնող
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Տերեփուկի եւ նարդոսի նրբին թերթիկներով լեցուն այս սնուցիչ սկրաբը շերտազատում եւ վերականգնում է մաշկի առողջ փայլը: Սկրաբի շնորհիվ մաշկից մաքրվում են անկենդան բջիջները, հավելյալ յուղը, փոշին եւ շպարի մնացորդները, հնարավոր տոքսիկ նյութերը: Վայելեք սկրաբի՝ երկուսը մեկում ազդեցությունը, քանի որ այն ունի նաեւ սնուցող դեմքի դիմակի որակներ:
Այս հոգատար մաքրումից եւ խնամքից հետո ձեր մաշկը կրկին կշողա երիտասարդական փայլով:
Համադրեք Նարդոսի սկրաբը Նաիրիանի Մաքրող քսուքի կամ որեւէ բուսական յուղի հետ՝ վերագտնելու թարմ, հարթ եւ շողացող մաշկի զգացողությունը:
Սկրաբը կատարյալ է թե՛ երիտասարդ, թե՛ հասուն մաշկի համար: Լավագույն արդյունքի համար խորհուրդ ենք տալիս սկրաբ-դիմակից հետո կիրառել Նաիրիանի Տոնավորող հեղուկը և Խոնավացնող քսուքը:
ԲՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ
Մաշկի հիմնային եւ նուրբ մաքրումը երաշխավորող այս բանաձեւում մենք կիրառել ենք Արագյուղում աճեցվող օրգանական նարդոսի, տերեփուկի եւ վաղենակի ծաղկաթերթիկներ, ինչպես նաեւ բրնձի եւ մաշկը վիտամին B-ով սնուցող վարսակի փոշիներ: Բանաձեւի մյուս հատուկ բաղադրիչներից են կաոլին կավը եւ նարդոսի եթերայուղը, որոնք հանգստացնում եւ երիտասարդացնում են մաշկը:
Անցել է մաշկաբանական փորձարկում: Չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, ֆորմալդեհիդ, արհեստական բույրեր, ներկեր եւ այլ վնասակար նյութեր:
Ափի մեջ վերցրեք մի քիչ սկրաբ եւ խառնեք այն Նաիրիանի Մաքրող քսուքի, մի քանի կաթիլ ջրի կամ բուսական յուղի հետ: Նրբորեն մերսեք դեմքին եւ լվացեք: Կարող եք թողնել դեմքին մի քանի րոպե՝ ակտիվացնելու սնուցող դիմակի հատկությունները: Խուսափեք կիրառել աչքերի շուրջ կամ վնասված մաշկին: Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Oryza Sativa (Rice) Powder, Centaurea Cyanus (Cornflower) Petal Powder*, Kaolin (White Clay), Lavandula Angustifolia (Lavender) Bud Powder*, Avena Sativa (Oat) Kernel Powder, Matricaria Recutita (Chamomile) Flower Powder, Calendula Officinalis (Calendula) Petal Powder*, Lavandula Angustifolia (Lavender) Oil. *Certified Organic Ingredients