ՄՆԱՑԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ

Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:

  • Սկիզբ Դեմք Մաքրող և տոնավորող Միցելային վարդաջուր
    200

    Միցելային վարդաջուր

    Մաքրող եւ առույգացնող

    10500 դրամ

    ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Կոտայքի անաղարտ բարձունքներում աճող օրգանական դամասկյան վարդը թարմության եւ մաքրության անզուգական զգացողություն կհաղորդի ձեր մաշկին: Վարդաջրի նրբին միցելները հեռացնում են շպարն ու աղտոտություններն եւ ներծծվելով մաշկի մեջ՝ խոնավացնում ու խնամում են այն:  Մաքրեք դեմքը նույնիսկ առանց ջրի կիրառության, եւ յուղազերծ վարդաջուրը՝ մնալով մաշկին, կսնուցի մաշկը, անգամ եթե այն նուրբ է եւ զգայուն: 

    Մաշկի բոլոր տեսակներին օգտակար Միցելային վարդաջուրը հակատարիքային խնամքի կատարյալ միջոց է:

    Լավագույն արդյունքի համար խորհուրդ ենք տալիս կիրառել Նաիրիանի Տոնավորող հեղուկի և Խոնավացնող քսուքի հետ:

    ԲՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

    Միցելային վարդաջուրը պարունակում է Կոտայքի մարզի Արագյուղում պատրաստվող դամասկյան վարդի եթերայուղ, որը չոր եւ հասուն մաշկի լավագույն սնուցիչն է, քանի որ հարուստ է հակաօքսիդիչներով: Մաշկը վաղահաս ծերացումից պաշտպանող այս բանաձևին մենք հավելել ենք բուսական գլիցերին, որը խոնավացնում ու փափկության զգացողություն է հաղորդում մաշկին:

    Միցելային վարդաջուրն անցել է մաշկաբանական փորձարկում:

    Չի պարունակում սուլֆատներ, պարաբեններ, ֆտալատներ, ֆորմալդեհիդ, արհեստական բույրեր եւ այլ վնասակար նյութեր:

    Դիմահարդարումն ու մաշկի աղտոտվածությունը վերացնելու համար բամբակը թրջեք վարդաջրով եւ սրբեք դեմքն ու պարանոցը: Ջրով լվանալու կարիք չկա։ Հաջորդիվ կիրառեք Նաիրիանի Տոնավորող հեղուկն ու Խոնավացնող քսուքը: Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:

    Rosa damascena (Rose) Distillate, Glycerin, Decyl Glucoside, Caprylyl/Capryl Glucoside, Polyglyceryl-4 Oleate, Glyceryl Caprylate, Citric Acid, Rosa damascena (Rose) Flower Oil, Sodium Phytate. Components of 100% pure essential oil: citronellol, citral, geraniol, eugenol

    Լավագույն համադրությունը

    Թարմացնող Ցիտրուս

    Հետսափրման Ցողաջուր

    17500 դրամ

    Լավագույն համադրությունը

    Մաքրող եւ հարթեցնող

    Վարդափոշի սկրաբ

    4900 դրամ