Կարգավորող եւ թարմացնող
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նաիրիանի Տոնավորող հեղուկը ոչ միայն հավասարակշռում է մաշկի յուղարտադրությունը, այլեւ կարգավորում է թթվահիմնային մակարդակը (pH)՝ նպաստելով, որ մաշկն արագորեն վերականգնի իր բնական փայլն ու առողջությունը: Տոնավորող հեղուկով ամենօրյա խնամքի պարագայում մաշկի բնական պաշտպանիչ մեխանիզմը կատարյալ է գործում եւ թույլ չի տալիս, որպեսզի Ձեր մաշկի pH մակարդակը կտրուկ տատանումներ ունենա:
Մաշկի բոլոր տեսակներին օգտակար եւ անհրաժեշտ այս հեղուկի թեթեւ ցողը նախապատրաստում է մաշկը խոնավացմանը եւ նպաստում, որ սնուցիչ քսուքներն ավելի լավ ներթափանցեն մաշկի վերին շերտի մեջ: Տարվա ցանկացած եղանակին այն մաշկին կհաղորդի մետաքսե փափկության եւ թարմության զգացողություն:
Լավագույն արդյունքի համար խորհուրդ ենք տալիս կիրառել Նաիրիանի Մաքրող քսուքի եւ Խոնավացնող քսուքի հետ:
ԲՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ
Տոնավորող հեղուկը պատրաստված է Արագյուղի դաշտերում աճող օրգանական դամասկյան վարդաջրից եւ ամփոփում է Հայաստանի արևի ու հողի ողջ ներուժը: Վարդաջուրը մանրէների դեմ պայքարող, մաշկը հանգստացնող բաղադրիչ է: Բանաձեւում կիրառվող մյուս բաղադրիչը՝ ալանտոինը, ստացվում է քարխոտից:
Տոնավորող հեղուկն անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում սուլֆատներ, պարաբեններ, ֆտալատներ, ֆորմալդեհիդ, արհեստական բույրեր եւ այլ վնասակար նյութեր:
Մաքրեք դեմքը Նաիրիանի մաքրող քսուքով, այնուհետեւ ցողեք այն Տոնավորող հեղուկով: Խորհուրդ է տրվում գործածել ամեն օր՝ առավոտյան եւ երեկոյան: Կարելի է համադրել Նաիրիանի Խոնավացնող քսուքի հետ: Կարող եք գործածել նաեւ առանձին, երբ օրվա ընթացքում կարիք եք զգում թարմացնելու մաշկը: Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Rosa damascena (Rose) Distillate, Cucumis sativus (Cucumber) Peel Extract, Sodium Lactate, Allantoin, Sodium Phytate, Lactic Acid.