ՄՆԱՑԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ

Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:

  • 40

    Վարդափոշի սկրաբ

    Մաքրող եւ հարթեցնող

    4900 դրամ

    ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Նաիրիանի այս նուրբ վարդափոշի-սկրաբը շերտազատում եւ վերականգնում է մաշկի առողջ «շնչառությունը»: Սկրաբի շնորհիվ անկենդան բջիջների հետ մաշկից հեռացվում են հավելյալ յուղը, փոշին եւ շպարի մնացորդները, հնարավոր տոքսիկ նյութերը: Վայելեք սկրաբի երկուսը մեկում ազդեցությունը, քանի որ այն ունի նաեւ սնուցող դեմքի դիմակի հատկություն: Այս հոգատար մաքրումից եւ խնամքից հետո ձեր մաշկը կրկին կշողա երիտասարդական փայլով:

    Սկրաբն նախատեսված է թե՛ երիտասարդ, թե հասուն մաշկի համար: Լավագույն արդյունքի համար խորհուրդ ենք տալիս սկրաբ-դիմակից հետո կիրառել Նաիրիանի Տոնավորող հեղուկը և Խոնավացնող քսուքը: 

    ԲՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

    Մաշկի հիմնային եւ նուրբ մաքրումը երաշխավորող այս բանաձևում մենք կիրառել ենք Արագյուղում աճեցվող օրգանական վարդի թերթիկների եւ վաղենակի անուշաբույր փոշիներ, ինչպես նաեւ տեղական կռատուկի արմատների եւ բրնձի փոշիներ: Բանաձեւի թանկարժեք բաղադրիչները կարմիր կավը եւ վարդի եթերայուղն են, որոնք թարմացնում եւ երիտասարդացնում են մաշկը:

    Վարդափոշի-սկրաբն անցել է մաշկաբանական փորձարկում:

    Չի պարունակում սուլֆատներ, պարաբեններ, ֆտալատներ, ֆորմալդեհիդ, արհեստական բույրեր եւ այլ վնասակար նյութեր:

    Ափի մեջ վերցրեք մի քիչ սկրաբ եւ խառնեք այն Նաիրիանի Մաքրող քսուքի, մի քանի կաթիլ ջրի հետ: Նրբորեն մերսեք դեմքին եւ լվացեք: Կարող եք թողնել դեմքին մի քանի րոպե՝ ակտիվացնելու սնուցող դիմակի հատկությունները: Խուսափեք կիրառել աչքերի շուրջ կամ վնասված մաշկին: Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:

    Oryza sativa (Rice) Powder, Rosa damascena (Rose) Petal Powder, Red Kaolin, Rosa sinensis (Hibiscus) Petal Powder, Arctium lappa (Burdock) Root Powder, Avena sativa (Oat) Kernel Powder, O. basilicum var. Thyrsiflora (Thai Basil) Leaf Powder, Lavandula angustifolia (Lavender) Powder, Calendula officinalis (Calendula) Petal Powder, Rosa damascena (Rose) Flower Oil. Components of 100% pure essential oil: citronellol, citral, geraniol, eugenol

    Լավագույն համադրությունը

    Թարմացնող Ցիտրուս

    Հետսափրման Ցողաջուր

    17500 դրամ

    Լավագույն համադրությունը

    Մաքրող եւ առույգացնող

    Միցելային վարդաջուր

    10500 դրամ