ՄՆԱՑԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ

Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:

  • 15

    Աչքի քսուք

    Հանգստացնող եւ պաշտպանող

    26600 դրամ

    ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Զգայուն մաշկի համար ստեղծված այս նուրբ հակատարիքային բանաձեւը նվազեցնում է աչքերի շուրջ կնճիռների եւ խորշոմների առաջացումը, խոնավացնում է աչքերի շուրջ մաշկը, սնուցում եւ երիտասարդացնում այն՝ պաշտպանելով վաղահաս ծերացման նշաններից, արտաքին միջավայրի վնասակար ազդեցություններից: Օգտակար է նաեւ մաշկի նորմալ եւ չոր տեսակներին, քանի որ հարուստ է հանգստաբեր եւ փափկացնող յուղերով ու քամուկներով: Թեթեւ եւ հեշտ ներծծվող աչքի քսուքը կատարյալ է թե՛ հասուն, թե՛ երիտասարդ զգայուն մաշկի համար:

    Բնական բաղադրիչներ

    Մաշկը հանգստացնող ազդեցությամբ հայտնի բաղադրիչներից են նարդոսի եւ պաչուլիի եթերայուղերը, որոնք այս քսուքում միավորվել են հավելյալ փափկություն եւ պաշտպանություն ապահովող ծիրանի կորիզայուղի, շի յուղի, մետաքսի սպիտակուցների եւ մաշկը վերականգնող տերեփուկի քամուկի հետ:  Բոլոր այս կենսաքայքայվող բաղադրիչները նրբորեն խնամում են աչքերի շուրջ զգայուն մաշկը եւ մաշկին պարգեւում հաճելի թարմ ու երիտասարդ տեսք:

    Քսուքն անցել է մաշկաբանական փորձարկում: Չի պարունակում սուլֆատներ, պարաբեններ, ֆտալատներ, ֆորմալդեհիդ, արհեստական բույրեր եւ այլ վնասակար նյութեր:

    Թույլ սեղմումով մատին վերցրեք քսուքը եւ նրբորեն տարածեք կոպի ներքին անկյունից դեպի արտաքին անկյունը: Կարելի է գործածել ամեն օր:

    Aqua (Water), Prunus armeniaca (Apricot) Kernel Oil, Simmondsia chinensis (Jojoba) Seed Oil, Centaurea cyanus (Cornflower) Flower Extract, Butyrospermum parkii (Shea) Butter, Glyceryl Stearate, Prunus amygdalus var. Dulcis (Sweet Almond) Nut Oil, Cetearyl Alcohol, Propanediol, Helianthus annuus (Sunflower) Seed oil, Glycerin, Panthenol, Sodium Stearoyl Lactylate, Allantoin, Tocopherol, Sodium Benzoate, Lactic Acid, Hydrolyzed Silk Protein, Sodium Levulinate, Sodium Anisate, Pogostemon cablin (Patchouli) Leaf Oil, Lavandula angustifolia (Lavender) Flower Oil, Sodium Phytate.*

    *Component of 100% pure essential oils: linalool

     

    Լավագույն համադրությունը

    Պաշտպանիչ եւ սնուցող

    Շուրթերի բալզամ

    7700 դրամ

    Լավագույն համադրությունը

    Հանգստացնող եւ թարմացնող

    Քսուք աչքի ստորին հատվածի համար

    19900 դրամ