ՄՆԱՑԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ

Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:

  • Սկիզբ Դեմք Աչքի և շրթունքի խնամք Քսուք աչքի ստորին հատվածի համար
    15

    Քսուք աչքի ստորին հատվածի համար

    Հանգստացնող եւ թարմացնող

    19900 դրամ

    ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Ստորին կոպի մուգ հետքերի եւ տարատեսակ այտուցների դեմ պայքարող այս արդյունավետ բանաձեւը  խոնավացնում է բարակ մաշկը՝ ակնթարթորեն ձգելով այն: Քսուքը որոշակիորեն նվազեցնում է ստորին կոպի այտուցվածությունը եւ թուլացնում ստորին կոպի մգությունը: Ունի հակաբորբոքիչ եւ հանգստացնող հատկություններ, օգտակար է հատկապես վնասված կոպերի խնամքի դեպքում, բարելավում է մաշկի ընդհանուր տեսքը, հայացքին հաղորդում թարմություն եւ փայլ:

    Բնական բաղադրիչներ

    Մաշկը խոնավացնող թիվ առաջին բաղադրիչը՝ հիալուրոնային թթուն, այս քսուքում համադրված է մաշկը ձգող պաղ վարունգի քամուկի եւ թարմություն պարգեւող օրգանական վարդաջրի հետ: Մյուս կարեւոր բաղադրիչը՝ կոֆեինը, զորեղ բուժամիջոց է աչքի ստորին հատվածի այտուցված եւ մուգ շրջանակների դեմ:

    Քսուքն անցել է մաշկաբանական փորձարկում: Չի պարունակում սուլֆատներ, պարաբեններ, ֆտալատներ, ֆորմալդեհիդ, արհեստական բույրեր եւ այլ վնասակար նյութեր:

    Վերցրեք քսուքից մի քիչ եւ նրբորեն թփթփացնելով` տարածեք աչքի ստորին հատվածի մաշկին՝ աչքի ներքին անկյունից դեպի արտաքին անկյուն: Խորհուրդ է տրվում օգտագործել ամեն օր: Կարելի է օգտագործել աչքի քսուքի հետ համադրո

    Aqua (Water), Cucumis sativus (Cucumber) Extract, Rosa damascena (Rose) Distillate, Cetearyl Olivate & Sorbitan Olivate, Caffeine, Tocopherol, Xanthan Gum, Sodium Hyaluronate, Sodium Benzoate, Sodium Levulinate, Sodium Anisate, Chlorella Vulgaris Powder, Sodium Phytate, Lactic Acid.

    Լավագույն համադրությունը

    Պաշտպանիչ եւ սնուցող

    Շուրթերի բալզամ

    7700 դրամ

    Լավագույն համադրությունը

    Երիտասարդացնող եւ մեղմող

    Աչքի քսուք

    33300 դրամ