ՄՆԱՑԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ

Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:

  • ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Բնության զորեղ ուժերը միավորված են այս բանաձևում՝ քսուքը երիտասարդացնում, վերականգնում և ձգում է մաշկը: Հասուն մաշկի համար նախատեսված այս քսուքը վերականգնում եւ պահպանում է մաշկի առաձգականությունը, տոնավորում է մաշկը, նվազեցնում կնճիռները՝ մաշկը սնուցելով հակաօքսիդիչներով հարուստ յուղերով: Քսուքը նուրբ է, թեթեւ եւ հեշտ ներծծվող:

    Բնական բաղադրիչներ

    Հակատարիքային հզոր պաշտպանություն ապահովող եւ մաշկին երիտասարդական փայլ հաղորդող բաղադրիչներից են հակաօքսիդիչ նռան յուղը, կոլագենի արտադրությունը խթանող եւ մաշկը ձգող կտավատի սերմի քամուկն ու մասուրի կորիզայուղը, ինչպես նաեւ մաշկը արտաքին միջավայրի վնասակար ազդեցություններից պաշտպանող կանաչ թեյի քամուկը: Եթերայուղերի առատությունն այս բանաձեւում պարզապես բացառիկ է. հավելված են խորդենու, վարդի, շիի, ճանդակի յուղեր եւ եթերայուղեր, որոնք բոլորն էլ ունեն մաշկի առաձգականությունը վերականգնելու հատկություններ:

    Քսուքն անցել է մաշկաբանական փորձարկում: Չի պարունակում սուլֆատներ, պարաբեններ, ֆտալատներ, ֆորմալդեհիդ, արհեստական բույրեր եւ այլ վնասակար նյութեր:

    Կիրառեք անհրաժեշտության դեպքում ամեն օր՝ դեմքի, պարանոցի եւ կզակի շրջանում: Նրբորեն տարածեք մաշկին՝ մերսելով դեպի վեր: Լավագույն արդյունքի համար գործածեք ՆԱԻՐԻԱՆ-ի մաքրող քսուքից եւ տոնավորող հեղուկից հետո:

    Aloe barbadensis (Aloe Vera) Leaf Juice, Rosa damascena (Rose) Distillate, Linum usitatissimum (Linseed) Extract, MSM (Dimethyl Sulfone), Simmondsia chinensis (Jojoba) Seed Oil, Glyceryl Stearate, Helianthus annuus (Sunflower) Seed Oil, Prunus armeniaca (Apricot) Oil, Rosa rubiginosa (Rosehip) Seed Oil, Olea europaea (Olive) Oil, Butyrospermum parkii (Shea) Butter, Cetearyl Alcohol, Punica granatum (Pomegranate) Seed Oil, Panthenol, Niacinamide, Hydrogenated Palm & Palm Kernel Glycerides, Sodium Stearoyl Lactylate, Tocopherol, Camellia sinensis (Green Tea) Leaf Extract, Allantoin, Lactic Acid, Sodium Benzoate, Sodium Levulinate, Sodium Anisate, Citrus junos (Yuzu) Peel Oil, Santalum spicatum (Sandalwood) Bark Oil, Rosa damascena (Rose) Oil, Sodium Phytate, Pelargonium graveolens (Geranium) Oil, Boswellia carterii (Frankincense) Resin Oil, Commiphora myrrha (Myrrh) Resin Oil, Coriandrum sativum (Coriander) Seed Oil. Components of 100% pure essential oils: linalool, citronellol, limonene, geraniol, farnesol, citral

    Լավագույն համադրությունը

    Առույգացնող Բերգամոտ

    Հետսափրման Քսուք

    18500 դրամ

    Լավագույն համադրությունը

    Յուղարտադրությունը կարգավորող և պաշտպանիչ

    Գունակարգավորող եվ պաշտպանիչ քսուք | W50

    18800 դրամ