Մաքրող
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Խաղողի կորիզայուղի եւ կիտրոնային ռեհանի եթերայուղի համադրությունը հենց այն է, ինչ անհրաժեշտ է յուղոտ, կորյակավոր մաշկին: Կիտրոնային ռեհանի եթերայուղը ոչնչացնում է մանրէները եւ կծկում մաշկի լայնացած ծակոտիները, իսկ խաղողի կորիզայուղը խոնավացնում է մաշկը եւ պահում այն ճկուն: Տաք ցնցուղի տակ շոգիացող ռեհանի եթերայուղը բացում է բրոնխային ուղիները, օգնում է թուլացնել հազը: Մեր Կիտրոնային ռեհան օճառը կարելի է գործածել ողջ մարմնի համար: Խորհուրդ է տրվում հատկապես յուղոտ եւ կորյակավոր մաշկ ունեցողներին:
Օճառեք եւ այնուհետեւ առատ ջրով լվացեք: Խորհուրդ չի տրվում կիրառել դեմքին:
Aqua ( Water), Cocos nucifera (Coconut) Oil*, Ricinus communis (Castor) Oil*, Vitis vinifera (Grape) Seed Oil*, Olea europaea (Olive) Oil, Lactic Acid, Sodium Stearate, Sorbitol, Punica granatum (Pomegranate) Seed Oil, Prunus Armeniaca (Apricot) kernel oil, Ocimum citriodorum (Lemon Basil) Essential Oil, Citric Acid, Cymbopogon (Lemongrass) Essential Oil, Lemon Basil Seeds. *Saponified oils