ՄՆԱՑԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ

Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:

  • ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Նուրբ խոտային բույրով այս քսուքը հենց այն է, ինչ պետք է չոր մաշկին: Հիալուրոնային թթվի խոնավացնող հզոր հատկությունների շնորհիվ Ձեր մաշկն ակնթարթորեն ձեռք կբերի պայծառ, հարթ ու երիտասարդ տեսք: Բորբոքումներից ու գրգրռումներից զերծ պահող, հակատարիքային պաշտպանություն ապահովող Նաիրիանի բանաձեւը անփոխարինելի է չոր մաշկին անհրաժեշտ ամենօրյա խնամքում:
    Առավել օգտակար է գործածել Նաիրիանի Մաքրող քսուքից եւ Տոնավորող հեղուկից անմիջապես հետո:

    ԲՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

    Այս բանաձեւը ներառում է մաշկը խոնավացնող, հանգստացնող եւ բորբոքումներից զերծ պահող շքեղ աստղաբույլ՝ դեղատնային երիցուկի եթերայուղ, դամասկյան վարդաջուր, ծիրանի կորիզի յուղ, անգերազանց հիալուրոնային թթու եւ հակաօքսիդիչ արեւածաղկի յուղ:

    Չոր մաշկի համար Խոնավացնող քսուքն անցել է մաշկաբանական փորձարկում:

    Չի պարունակում պարաբեններ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ, հանքային յուղ,   արհեստական բույրեր եւ այլ վնասակար նյութեր:

    Վերցրեք քսուքից մի քիչ եւ մատներով նրբորեն տարածեք դեմքին, պարանոցին եւ լանջաբացվածքին: Խորհուրդ է տրվում գործածել ամեն օր՝ առավոտյան եւ երեկոյան, չոր մաշկի համար:

    Aqua (Water), Helianthus annuus (Sunflower) Seed Oil, Simmondsia chinensis (Jojoba) Seed Oil, Rosa damascena (Rose) Distillate, Glyceryl Stearate, Prunus armeniaca (Apricot) Kernel Oil, Cetearyl Alcohol, Betaine (Beet derived), Panthenol, Glycerin, Butyrospermum parkii (Shea) Butter, Sodium Lactate, Sambucus nigra (Elderberry) Fruit Extract, Sodium Stearoyl Lactylate, Allantoin, Tocopherol, Sodium Hyaluronate, Hydrolyzed Silk Protein, Sodium Benzoate, Sodium Levulinate, Sodium Anisate, Anthemis nobilis (Roman Chamomile) Flower Oil, Lactic Acid, Jasminum grandiflorum (Jasmine Grande) Flower Oil, Pelargonium graveolens (Geranium) Oil, Sodium Phytate. Components of 100% pure essential oils: linalool, citronellol, geraniol, farnesol

    Լավագույն համադրությունը

    Մանրէասպան

    Ձեռքի պինդ քսուք

    3900 դրամ

    Լավագույն համադրությունը

    Պաշտպանիչ եւ սնուցող

    Շուրթերի բալզամ

    7700 դրամ