ՄՆԱՑԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ

Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:

  • 100

    Մաքրող քսուք

    Առույգացնող եւ կազդուրիչ

    ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Այս նուրբ կաթնային քսուքն ունի առույգացնող, թունազերծող եւ մաշկի յուղարտադրությունը կարգավորող ազդեցություն և չի խախտում մաշկի միկրոբիոմը: Օգտակար է մաշկի բոլոր տեսակներին, հիանալի կերպով մաքրում է դեմքի յուղերը, թեթև շպարը եւ փոշին, նաև գունավոր, ոչ ջրակայուն հարդարանքը: 
    Չեզոք pH ունեցող Մաքրող քսուքի օգնությամբ պարգևեք Ձեզ մաքրության կազդուրիչ զգացողություն եւ ապահովեք մաշկի բնական խոնավությունն ու պայծառությունը:

    Լավագույն արդյունքի համար խորհուրդ ենք տալիս կիրառել Նաիրիանի Տոնավորող հեղուկի և Խոնավացնող քսուքի հետ:

    ԲՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

    Նաիրիանի Մաքրող քսուքի բանաձևում ընդգրկված է Արագյուղի օրգանական պարտեզում ծաղկող ոսկեգույն վաղենակը, որի ծաղկաթերթիկների զորեղ եւ օգտակար հատկությունները համադրել ենք վարդաբույր խորդենու եւ օրգանական ցիտրուսի եթերայուղերի հատուկ փնջի հետ:

    Մաքրող քսուքն անցել է մաշկաբանական փորձարկում:

    Չի պարունակում սուլֆատներ, պարաբեններ, ֆտալատներ, ֆորմալդեհիդ, արհեստական բույրեր եւ այլ վնասակար նյութեր:

    Վերցրեք մի քիչ քսուք ափի մեջ և նրբորեն մերսեք դեմքին, ապա զգուշորեն լվացեք այն: Դեմքի փոշին եւ շպարը հեռացնելու համար խորհուրդ է տրվում գործածել ամեն օր՝ առավոտյան եւ երեկոյան: Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:

    Ingredients: Aqua (Water), Helianthus annuus (Sunflower) Seed Oil, Cetearyl Alcohol, Behentrimonium Methosulfate, Propanediol, Calendula officinalis (Calendula) Flower Extract, Decyl Glucoside, Tocopherol, Citrus sinensis (Sweet orange) Peel Oil, Sodium Benzoate, Sodium Levulinate, Sodium Anisate, Citrus paradisi (Grapefruit) Peel Oil, Citrus reticulata (Mandarin) Peel Oil, Lactic Acid, Citrus limonum (Lemon) Peel Oil, Pelargonium graveolens (Geranium) Oil, Sodium Phytate. Components of 100% pure essential oils: linalool, citronellol, limonene, citral, geraniol

    Լավագույն համադրությունը

    Մանրէասպան

    Ձեռքի պինդ քսուք

    3900 դրամ

    Լավագույն համադրությունը

    Պաշտպանիչ եւ սնուցող

    Շուրթերի բալզամ

    7700 դրամ