Սնուցող եւ հարթեցնող
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Վերաբացահայտեք սնուցված եւ հարթ մաշկը այս նուրբ սկրաբի օգնությամբ: Մոնտմորիլոնիտ կավը կմանրէազերծի մաշկը, իսկ վարսակն ու վաղենակը կսնունցեն եւ կհանգստացնեն այն: Զգայուն եւ ալերգիաների հակված մաշկին հարմար հատուկ բանաձեւը դեմքից զգուշորեն կմաքրի անկենդան բջիջները, հավելյալ յուղը, փոշին եւ շպարի մնացորդները, հնարավոր տոքսիկ նյութերը: Վայելեք սկրաբի՝ երկուսը մեկում ազդեցությունը, քանի որ այն ունի նաեւ սնուցող դեմքի դիմակի որակներ:
Համադրեք Վաղենակի սկրաբը Նաիրիանի Մաքրող քսուքի կամ որեւէ բուսական յուղի հետ՝ վերագտնելու թարմ, հարթ եւ շողացող մաշկի զգացողությունը:
Սկրաբը կատարյալ է ինչպես զգայուն մաշկի, այնպես էլ ալերգիկ հակումներ ունեցող մաշկի համար: Լավագույն արդյունքի համար խորհուրդ ենք տալիս սկրաբ-դիմակից հետո կիրառել Նաիրիանի Տոնավորող հեղուկը և Խոնավացնող քսուքը:
ԲՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ
Նուրբ մաշկի հիմնային մաքրումը եւ հարթեցումը երաշխավորող այս բանաձեւում կիրառել ենք հանքանյութերով հարուստ մոնտմորիլոնիտ կավ, Արագյուղում աճեցվող օրգանական վաղենակի ծաղկաթերթիկների մանրափոշի, ինչպես նաեւ մաշկը A եւ B վիտամիններով սնուցող հակաօքսիդիչ գազարի եւ վարսակի փոշիներ։
Անցել է մաշկաբանական փորձարկում: Չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, ֆորմալդեհիդ, արհեստական բույրեր, ներկեր եւ այլ վնասակար նյութեր:
Ափի մեջ վերցրեք մի քիչ սկրաբ եւ խառնեք այն Նաիրիանի Մաքրող քսուքի, մի քանի կաթիլ ջրի կամ բուսական յուղի հետ: Նրբորեն մերսեք դեմքին եւ լվացեք: Կարող եք թողնել դեմքին մի քանի րոպե՝ ակտիվացնելու սնուցող դիմակի հատկությունները: Խուսափեք կիրառել աչքերի շուրջ կամ վնասված մաշկին: Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Oryza Sativa (Rice) Powder, Calendula Officinalis (Calendula) Petal Powder* Montmorillonite Clay, Daucus Carota (Carrot) Root Powder, Avena Sativa (Oat) Kernel Powder, Althaea Officinalis (Marshmallow) Flower Powder, Mentha Arvensis (Wild Mint) Leaf Powder. *Certified Organic Ingredients