ՄՆԱՑԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ

Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:

  • ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Խնդրահարույց մաշկի ամենօրյա խնամքը կարևոր է, քանի որ անգամ յուղոտ ու ակնեի հակված մաշկը կարիք ունի խոնավացման: Ոչ մի կաթիլ յուղ չպարունակող այս հակակորյակային քսուքը չի փակում մաշկի ծակոտիները՝ միաժամանակ խոնավացնելով ու կարգավորելով մաշկի յուղարտադրությունը: 

    Լավագույն արդյունքի համար կիրառեք Նաիրիանի Մաքրող քսուքից եւ Տոնավորող հեղուկից անմիջապես հետո: Խիստ ցանի դեպքում գործածեք Նաիրիանի Հակակորյակային գելի հետ` թուլացնելու բորբոքումն ու կարմրությունը:

    ԲՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

    Հակակորյակային բանաձևը զերծ է բնական յուղերից, սակայն հարուստ է բուժիչ կիտրոնի, լայնատերեւ նարդոսի եւ պաչուլիի եթերայուղերով, որոնք ունեն մաշկի բորբոքումները հանգստացնող հատկություններ: Զորեղ հիալուրոնային թթուն խոնավացնում է մաշկը, իսկ վարունգի քամուկը սեղմում է ծակոտիները եւ պաշտպանում մաշկը մանրէներից:

    Հակակորյակային Խոնավացնող քսուքն անցել է մաշկաբանական փորձարկում:

    Չի պարունակում պարաբեններ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ, հանքային յուղ,   արհեստական բույրեր եւ այլ վնասակար նյութեր:

    Քսուքը տարածեք դեմքին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ մեջքի վերին հատվածին եւ կորյակային ցանով վարակված բոլոր մյուս հատվածներին: Խորհուրդ է տրվում օգտագործել ամեն օր՝ առավոտյան եւ երեկոյան, կորյակների հակված մաշկի համար:

    Aqua (Water), Cucumis sativus (Cucumber) Extract, Cetearyl Olivate & Sorbitan Olivate, Rosa damascena (Rose) Distillate, Tocopherol, Xanthan Gum, Sodium Hyaluronate, Sodium Benzoate, Sodium Levulinate, Sodium Anisate, Citrus limonum (Lemon) Peel Oil, Lavandula latifolia (Spike Lavender) Flower Oil, Pogostemon cablin (Patchouli) Leaf Oil, Pelargonium graveolens (Geranium) Oil, Sodium Phytate. Components of 100% pure essential oils: citral, limonene, linalool, geraniol, farnesol

    Լավագույն համադրությունը

    Մաքրող

    Լեռնային ուրց օճառ

    3500 դրամ

    Լավագույն համադրությունը