ՄՆԱՑԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ

Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:

  • 30
    7

    Գիշերային շիճուկ

    Սնուցող եւ երիտասարդացնող

    37700 դրամ

    13300 դրամ

    ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Բնությունն ու գիտությունը համատեղ՝ հրաշք են գործում մեր Գիշերային շիճուկի բանաձեւում, որը վերափոխում է հասուն եւ չոր մաշկը կիրառումից կարճ ժամանակ անց: Միջազգային երկու մրցանակ շահած (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա) այս բալասանը ամրացնում է մաշկի հյուսվածքները, խոնավացնում եւ սնուցում է մաշկը՝ երիտասարդացնելով այն հակատարիքային բաղադրիչների բացառիկ համադրության շնորհիվ: Նաիրիանի ամենից սիրված խնամքի միջոցներից մեկն է Գիշերային շիճուկը՝ օժտված նաեւ թեթեւ վնասվածքներն ու քերծվածքները բուժելու անզուգական հատկություններով: 

    Բնական բաղադրիչներ

    Գիշերային շիճուկի բանաձեւում կգտնեք սնուցող, հակաօքսիդիչ եւ ճարպաթթվային բաղադրիչների իսկական համաստեղություն՝ վիտամիններով հարուստ ծիրանի, երիտասարդացնող մասուրի եւ մաշկը հարթացնող չիչխանի հակատարիքային յուղեր՝ բոլորն էլ սնված Հայաստանի հողի ու արեւի ջերմությունից: Բանաձեւը հարուստ է նաեւ մաշկին փափկություն եւ ճկունություն հաղորդող կոկոսի յուղով եւ մաշկը ծերացման նշաններից պաշտպանող նշի յուղով:

    Շիճուկն անցել է մաշկաբանական փորձարկում:

    Չի պարունակում սուլֆատներ, պարաբեններ, ֆտալատներ, ֆորմալդեհիդ, արհեստական բույրեր եւ այլ վնասակար նյութեր:

    Վերցրեք շատ քիչ եւ տարածեք դեմքին եւ լանջաբացվածքի հատվածում՝ նուրբ հպումներով մերսելով դեպի վեր: Սպասեք մի քանի րոպե, որպեսզի մաշկը կլանի որքան հնարավոր է շատ: Ավելցուկը կարող եք մաքրել թղթե անձեռոցիկով կամ բամբակով: Մենք խորհուրդ ենք տալիս գործածել շիճուկն ամեն երեկո` մաշկը ՆԱԻՐԻԱՆ-ի մաքրող քսուքով մաքրելուց և տոնավորող հեղուկով թարմացնելուց հետո: Որպեսզի մաշկն ավելի լավ ներծծի շիճուկը, կարելի է այն օգտագործել նաև խոնավացնող քսուքից հետո:

    Prunus amygdalus var. dulcis (Sweet Almond) Nut Oil, Cocos nucifera (Coconut) Oil, Prunus armeniaca (Apricot) Kernel Oil, Helianthus annuus (Sunflower) Seed Oil, Polyglycerol-3 Beeswax (Cera Bellina), Rosa rubiginosa (Rosehip) Seed Oil, Hippophae rhamnoides (Sea Buckthorn) Seed Oil, Prunus armeniaca (Apricot) Fruit Extract, Oryza sativa (Rice) Powder, Tocopherol.

    Լավագույն համադրությունը

    Երիտասարդացնող եւ մեղմող

    Աչքի քսուք

    33300 դրամ

    Լավագույն համադրությունը

    Հարթեցնող եւ պաշտպանող

    Ցերեկային շիճուկ մասուրի կորիզայուղով

    35500 դրամ