Հարթեցնող եւ պաշտպանող
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այս յուրահատուկ բանաձեւը ստեղծվել է՝ համալրելու Ձեր մաշկի հակատարիքային պաշտպանությունը, եւ Ձեզ առաջարկելու մաշկը սնուցող, վերականգնող, հարթեցնող եւ պայծառացնող խնամք: Շիճուկը պարունակում է մեծ քանակությամբ կարոտիններով հարուստ հայկական մասուրի կորիզայուղ՝ նպաստելով հետ-կորյակային սպիերի եւ այլ թեթեւ վնասվածքների արագ բուժմանը, չունի օգտագործման որեւէ սահմանափակում: Օժտված է մաշկում արագ ներծծվելու հատկությամբ եւ կատարյալ է հասուն, չոր եւ համակցված մաշկի համար: Պարբերական կիրառման դեպքում ցերեկային շիճուկը հանգստացնում է մաշկը եւ պաշտպանում վաղահաս ծերացման նշաններից:
Բնական բաղադրիչներ
Մաշկը կենսատու վիտամիններով սնուցող մասուրի կորիզայուղին այս բանաձեւում միացել են խոնավացնող եւ հանգստացնող ծիրանի կորիզայուղն ու հակաօքսիդիչ օրգանական դամասկյան վարդի եթերայուղը: Բանաձեւն ավելի արդյունավետ դարձնող, մաշկայուղի հետ նույնական կազմ ունեցող սքվալանը նույնպես ունի բուսական ծագում եւ ստացվում է ձիթապտղից:
Շիճուկն անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում սուլֆատներ, պարաբեններ, ֆտալատներ, ֆորմալդեհիդ, արհեստական բույրեր եւ այլ վնասակար նյութեր:
Նրբորեն մերսեք յուղը մաքուր մաշկին: Կարող եք օգտագործել որպես դիմահարդարման հիմք։ Նաև կարող եք մեկ-երկու կաթիլ խառնել Ձեր նախընտրած Նաիրիան Խոնավացնող քսուքի հետ` վերջինիս հակատարիքային զորություն հաղորդելու համար: Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու: Անցել է մաշկաբանական փորձարկում: Չի պարունակում պարաբեններ, հանքային յուղ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ, արհեստական բույրեր և այլ վնասակար նյութեր:
Prunus armeniaca (Apricot) Kernel Oil, Helianthus annuus (Sunflower) Seed Oil, Caprylic/Capric Triglycerides, Squalane, Rosa rubiginosa (Rosehip) Seed Oil, Simmondsia chinensis (Jojoba) Seed Oil, Tocopherol, Rosa damascena (Rose) Flower Oil, Polianthes tuberosa (Tuberose) Absolute, Citrus bergamia (Bergamot) Oil. Components of 100% pure essential oils: limonene, citronellol, geraniol, linalool