ՄՆԱՑԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ

Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:

  • ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Ո՞րն է զգայուն մաշկի խոնավացման եւ առողջ խնամքի գաղտնիքը. Նաիրիանի հատուկ բանաձեւը պարունակում է թեթեւ, չեզոք եթերայուղեր եւ հարուստ է խոնավացնող յուղերով, որոնք հանգստացնում, նրբորեն սնուցում եւ վերականգնում են մաշկը: Բանաձեւը ստեղծված է զգայուն մաշկի համար, սակայն իր հակաբորբոքիչ ազդեցությամբ օգտակար է նաեւ նորմալ եւ չոր մաշկ ունեցողներին:

    Առավել արդյունավետ է գործածել Նաիրիանի Մաքրող քսուքից եւ Տոնավորող հեղուկից անմիջապես հետո:

    ԲՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

    Խոնավացնող եւ մաշկը վերականգնող ծիրանի կորիզայուղից, շի յուղից եւ հիալուրոնային թթվից բացի այս խոնավացնող քսուքը պարունակում է նաեւ մետաքսի սպիտակուցներ՝ մաշկին հավելյալ փափկություն և պաշտպանվածություն ապահովելու համար: Քսուքի արոմաթերապեւտիկ անուշ բույրն ու հակաբորբոքիչ պաշտպանությունն ապահովում են նարդոսի եւ պաչուլիի եթերայուղերը: 

    Զգայուն մաշկի համար Խոնավացնող քսուքն անցել է մաշկաբանական փորձարկում: Չի պարունակում պարաբեններ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ, հանքային յուղ,   արհեստական բույրեր եւ այլ վնասակար նյութեր:

    Երկու փոքրիկ սեղմումով դուրս բերեք քսուքը եւ մատներով նրբորեն տարածեք դեմքին, պարանոցին եւ լանջաբացվածքին: Խորհուրդ է տրվում գործածել ամեն օր՝ առավոտյան եւ երեկոյան:

    Aqua (Water), Helianthus annuus (Sunflower) Seed Oil, Glyceryl Stearate, Cetearyl Alcohol, Prunus armeniaca (Apricot) Kernel Oil, Butyrospermum parkii (Shea) Butter, Betaine (Beet derived), Propanediol, Panthenol, Sodium Stearoyl Lactylate, Glycerin, Allantoin, Tocopherol, Sodium Hyaluronate, Sodium Benzoate, Hydrolyzed Silk Protein, Sodium Levulinate, Sodium Anisate, Lactic Acid, Pogostemon cablin (Patchouli) Leaf Oil, Lavandula angustifolia (Lavender) Flower Oil, Sodium Phytate. Component of 100% pure essential oils: linalool

    Լավագույն համադրությունը

    Հանգստացնող եւ փափկացնող

    Ձեռքի քսուք զգայուն մաշկի համար

    7200 դրամ

    Լավագույն համադրությունը

    Հանգստացնող եւ փափկացնող

    Ձեռքի քսուք զգայուն մաշկի համար

    9900 դրամ