Narian MAN-ի գաղտնիքը այնպիսի բնական բաղադրիչներն են, ինչպիսիք են երիցուկի և դամասկյան վարդի հիդրոզոլները, վաղենակի էքստրակտը, անանուխի և մոնարդայի եթերայուղերը: Այդ բաղադրիչները ստացվում են բույսերից, որոնք աճեցնում ենք Հայաստանի առասպելական Արա լեռան ստորոտում գտնվող մեր սեփական դաշտերում: Վիտամին B5-ի, ալանտոինի, ժոժոբայի յուղի և այլ օգտակար բաղադրիչների համադրությամբ Նաիրիանի խնամքի միջոցները պահպանում են ձեր մաշկի և մազերի առողջ տեսքը:
Նաիրիանի յուրաքանչյուր խնամքի միջոց կատարելապես բնական է, չի պարունակում թունավոր բաղադրիչներ, սուլֆատներ, պարաբեններ, սիլիկոններ, ֆտալատներ, ֆորմալդեհիդի ածանցյալներ, սինթետիկ բուրավետիչներ, ներկանյութեր և այլ վնասակար նյութեր:
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պաշտպանեք մաշկը ածելու առաջացրած այրուքից ու գրգռումից: Այս քսուքը պահում է խոնավությունը մաշկում՝ կանխելով սափրված մաշկի չորությունն ու կարմրությունը: Քսուքը ...
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նաիրիանի հետսափրման ցողաջուրը ձեզ կպարգևի օրվա լավ սկիզբ: Օգտագործեք ցողաջուրը սափրվելուց անմիջապես հետո, որպեսզի ստանաք առավոտյան թարմության և էներգիայի ձեր չափաբաժինը:...
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ժոժոբայի, ծիրանի և գերչակի յուղերի այս հզոր համադրությունը փափկեցնում է չոր մորուքը և վերականգնում է փայլը: Գրեյպֆրուտը, մայրու փայտը և վետիվերը կառույգացնեն ...
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Փոխարինեք ձեր հեղուկ շամպունն այս օճառ-շամպունով, որը ձեր մազերին կպարգեւի մաքրություն եւ մետաքսե փափկություն: Այն պատրաստել ենք թեթեւ յուղերի համադրությա...
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆՈՒՐԲ ՀՊՈՒՄ հավաքածուն նախատեսված է տղամարդկանց համար:
Հավաքածուի մեջ ներկայացված տեսականին ներառում է եթերայուղեր և տեղական աճեցված բույսերի քամուկներ, որոնք կպահեն Ձեր մաշկը և մազերը խ...
Բոգդան Զիրյանով
«Նաիրիան»-ի մարքեթինգի տնօրեն
Նախ և առաջ, կտավը արտացոլում է մարդու գերազանցությունը, որը նվաճեց տիեզերքը և ցույց տվեց ամբողջ աշխարհին, որ ձգտումը դեպի վեր, դեպի գալակտիկաներ և համաստեղություններ, կարող է հաղթահարել նույնիսկ երկրի ձգողության ուժը: Երկրորդիվ, այն հիշեցնում է այն մասին, որ մեր մոլորակը տուն է ոչ միայն մարդկանց, այլև բազում կենդանի էակների համար:
Միայն շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարության մշակույթի զարգացումը հնարավոր կդարձնի պահպանել Երկիրը ապագա սերունդների համար: Եվ վերջապես, կտավը ինքնին արտահայտում է այն, ինչ Նաիրյանը կա այսօր՝ հարգանք և սեր մարդու, բնության և մեր մոլորակի վրա աճող ամենի նկատմամբ:
Մենք խնամքով վերցնում ենք լավագույնը Հայաստանի բնությունից և վերջին գիտական հետազոտությունների օգնությամբ այն վերածում ամբողջովին բնական կոսմետիկայի, որը փառաբանում է ոչ միայն գեղեցկությունը, այլև առողջությունը։