Նաիրիանի դաշտերն ու արտադրամասը գտնվում են Արա լեռան լանջին բազմած ծաղկառատ Արագյուղում: Այստեղ է ստեղծվում մեր արտադրանքը՝ բույսերի մշակումից, եթերայուղի ստացումից, կոսմետիկական բանաձևերի մշակումից մինչև փաթեթավորում:
Մենք Նաիրիանում հավատարիմ ենք թափանցիկության քաղաքականությանը և գյուղատնտեսության կայուն զարգացման սկզբունքներին, այդ իսկ պատճառով մեծ սիրով հրավիրում ենք Ձեզ այցելել մեր արտադրամաս և պլանտացիաներ։
Այցելեք Նաիրիան և տեսեք
- թե ինչպես են մշակվում բույսերն ու ծաղիկները՝ վերածվելով բնական կոսմետիկայի,
- շրջեք արտադրամասի շրջակայքում գտնվող մեր փորձարարական պարտեզում և մասնակցեք ծաղկաքաղի (ըստ սեզոնի),
- ծանոթացեք եթերայուղերի թորման ընթացքին (և ըմբոշխնեք բույրը),
- Ձեր հարցերը ուղղեք Նարիանի մասնագետներին,
- վայելեք Նաիրիանի խոտաբույսերից (3 տեսակի խառնուրդ) պատրաստված թեյաթուրմը և մեր աշխատակիցների կողմից հատուկ Ձեզ համար պատրաստված խնձորի չիրը մեր պարտեզի տաղավարում,
- ձեռք բերեք Նաիրիանի ապրանքատեսականին 10% զեղչով Արագյուղի մեր բուտիկում:
ՎԱՐԴԱՔԱՂ / ԾԱՂԿԱՔԱՂ
Մասնակցեք վարդաքաղի կամ ծաղկաքաղի հատուկ շրջայցին և անցկացրեք անմոռանալի և ոգեղեն ժամանակ գեղատեսիլ Արագյուղում՝ ձեր օրը հագեցնելով նորանոր հաճելի զգացողություններով։ Վարդաքաղը հնարավոր է կազմակերպել հունիս ամսին (մոտավորապես հունիսի 15-ից հուլիսի 5-ը, իսկ ծաղկաքաղը՝ հունիսի վերջից մինչ օգոստոսի վերջ):
* Ծաղկաքաղը կախված է սեզողնից։
** Վճարը մինչև 10 տարեկան երեխայի համար կազմում է 3,000 ՀՀ դրամ ((ներառյալ ԱԱՀ, լանչն ըստ նախնական պատվերի ներառված է): Երեխային պետք է ուղեկցի առնվազն 1 (մեկ) չափահաս։
Լանչը մատուցվում է ըստ նախնական պատվերի եւ ներառում է արտադրամասի այցելության օրվա ճաշացանկը (աղցան, 1 (մեկ) տաք ուտեստ):
Եթե Ձեզ անհրաժեշտ է կազմակերպված փոխադրում, առաջարկում ենք օգտվել GG Շաթլ ծառայությունից։
Այցի ամրագրման համար սեղմեք ստորև նշված կոճակը:
Խնդրում ենք ամրագրման հայտն ուղարկել նախատեսված ամսաթվից ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել մեզ +374 11 200 300 հեռախոսահամարով կամ գրել info@nairian.com էլ. հասցեին։
Այցելությունները կազմակերպվում են ամեն երեքշաբթի և ուրբաթ օրերին, շաբաթ օրերին ըստ պահանջի։
Մենք խոսում ենք հայերեն, անգլերեն և ռուսերեն։
Այցի տևողությունն է 2-2.5 ժամ։