Նաիրիանը հպարտությամբ ներկայացնում է TUMO Studios-ի հետ առաջին համագործակցության արդյունքը երիտասարդ մասնագետների համար ոչ առևտրային կրթական ծրագրի շրջանակներում, որը համատեղում է հայկական ավանդական տեխնիկան և ժամանակակից դիզայնը անալոգային արտադրանքի ստեղծման գործընթացում:
Վարպետության դասի մասին
Այս հարդարապնակների ստեղծման 3 աշխատանքային շաբաթների ընթացքում երեք ուսուցչուհիների՝ École Duperré Paris շրջանավարտ Սոնա Համբարձումյանի, բնական ներկերի փորձագետ Սվետա Խաչատրյանի և փարիզաբնակ լուսանկարիչ Դելֆին Շանեի ղեկավարությամբ աշխատել են տասը ուսանող:
Դասընթացների ընթացքում ուսանողները յուրացրել են ֆունկցիոնալ և գործնական մոտեցումներն արտադրանքի դիզայնի ոլորտում, սովորել են նոր տեխնիկաներ, ինչպիսիք են բնական գունավորումը, ինչպես նաև մասնակցել են նախագծի գեղարվեստական ղեկավարմանը: Դասընթացների ընթացքում ուսանողները նաև սերտեցին, թե ինչպես կարելի է շարժումները վերածել կաղապարի, ոգեշնչում գտնել գործողությունների մեջ և արտահայտել զգացմունքները աքսեսուարների միջոցով:
Յուրաքանչյուր ուսումնական խումբ ստեղծել է ապագա արտադրանքի իր ուրույն նախատիպը՝ կյանքի կոչելով երիտասարդ արվեստագետների տեսլականը:
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Վերջնական արտադրանքը համատեղում է բոլոր երեք նախատիպերի լավագույն տարրերը՝ ծալվող օրիգամիի դիզայն, երկու շրջանակ Նաիրիանի 30 մլ տարողությամբ խնամքի միջոցների համար, ինչպիսիք են Ձեռքի քսուքը կամ Հակակորյակային գելը, անջրաթափանց գրպան Փոքր օճառի համար և հյուսված գրպան, որը նախատեսված է Ձեռքի պինդ քսուքների կամ այլ փոքր խնամքի միջոցների համար:
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԹՈՂԱՐԿՈՒՄ
Նաիրիանի և TUMO Studios-ի յուրաքանչյուր հարդարապնակ պատրաստված է բնական գործվածքներից և ամբողջովին ձեռագործ է: Հաճախորդի ընտրությանն ենք ներկայացվում հարդարապնակների երկու տարբերակ՝
· ինդիգո՝ կապույտ երկնքի երանգին համապատասխան, և
· բնական մոխրագույն` հայաստանյան ժայռոտ լանդշաֆտների երանգին համապատասխան:
Գնելով այս եզակի ձեռագործ աքսեսուարը՝ դուք աջակցում եք հայ դիզայներների նոր սերնդին։
Հարդարապնակների վաճառքից ստացված շահույթը կուղղվի TUMO Studios անվճար կրթական ծրագրի զարգացմանը։