ՄԵՆՔ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ
Նաիրիանի դաշտերը և արտադրամասը գտնվում են Արա լեռան լանջին բազմած ծաղկառատ Արագյուղում: Այստեղ է ստեղծվում մեր արտադրանքը՝ բույսերի մշակումից, եթերայուղի ստացումից, խնամքի միջոցների բանաձևերի մշակումից մինչև փաթեթավորում:
Մենք Նաիրիանում հավատարիմ ենք թափանցիկության քաղաքականությանը և գյուղատնտեսության կայուն զարգացման սկզբունքներին, այդ իսկ պատճառով մեծ սիրով հրավիրում ենք Ձեզ այցելել մեր արտադրամաս և պլանտացիաներ։

ԱՅՑԵԼԵՔ ՆԱԻՐԻԱՆ ԵՎ ՏԵՍԵՔ՝
- թե ինչպես են մշակվում բույսերն ու ծաղիկները՝ վերածվելով բնական կոսմետիկայի,
- շրջեք արտադրամասի շրջակայքում գտնվող մեր փորձարարական պարտեզում և մասնակցեք ծաղկաքաղի (կախված ժամանակաշրջանից),
- ծանոթացեք եթերայուղերի թորման ընթացքին (և ըմբոշխնեք բույրը),
- Ձեր հարցերը ուղղեք Նարիանի մասնագետներին,
- վայելեք Նաիրիանի խոտաբույսերից (3 տեսակի խառնուրդներից) պատրաստված թեյաթուրմը և մեր աշխատակիցների կողմից հատուկ Ձեզ համար պատրաստված խնձորի չիրը մեր պարտեզի տաղավարում,
- ձեռք բերեք Նաիրիանի ապրանքատեսականին 10% զեղչով Արագյուղի մեր բուտիկում

ՎԱՐԴԱՔԱՂ / ԾԱՂԿԱՔԱՂ
Մասնակցեք վարդաքաղի կամ ծաղկաքաղի հատուկ շրջայցին և անցկացրեք անմոռանալի և ոգեղեն ժամանակ գեղատեսիլ Արագյուղում՝ ձեր օրը հագեցնելով նորանոր հաճելի զգացողություններով։ Վարդաքաղը հնարավոր է կազմակերպել հունիս ամսին (մոտավորապես հունիսի 14-ից հունիսի 30-ը, իսկ ծաղկաքաղը՝ հունիսի վերջից մինչ օգոստոսի վերջ):
ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐ
* Ծաղկաքաղը կախված է սեզոնից։
** Վճարը 10 տարեկանից մեծ երեխայի համար կազմում է 3,500 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ): Երեխային պետք է ուղեկցի առնվազն 1 (մեկ) չափահաս։

Եթե Ձեզ անհրաժեշտ է կազմակերպված փոխադրում, առաջարկում ենք օգտվել GG Շաթլ ծառայությունից։

1. Խնդրում ենք ամրագրման հայտը լրացնելիս, ինչպես նաև մեր գործակալի հետ այցելությունը հաստատելիս նշել, որ Ձեզ անհրաժեշտ է GG Շաթլով փոխադրում: GG կբացի համապատասխան երթուղին ձեր այցելության օրը:
2. Ուղեւորությունից մեկ օր առաջ բացեք GG հավելվածը եւ սեղմեք ավտոբուսի պատկերին: «Դեպի ուր» դաշտում մուտքագրեք «Արագյուղ»: Ընտրեք երթուղին եւ սեղմեք «Ամրագրել»
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ
Այցի ամրագրման համար սեղմեք ստորև նշված կոճակը: Խնդրում ենք ամրագրման հայտն ուղարկել նախատեսված ամսաթվից ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել մեզ +374 11 200 300 հեռախոսահամարով կամ գրել info@nairian.com էլ. հասցեին։
Այցելությունները կազմակերպվում են ամեն չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին, շաբաթ օրերին ըստ պահանջի։
Մենք խոսում ենք հայերեն, անգլերեն և ռուսերեն։
Այցի տևողությունն է 2-2.5 ժամ։
