ՄԵՐ ԽՈՍՏՈՒՄԸ
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
Մենք կարծում ենք, որ խնամքի միջոցները երբեւէ չպետք է վտանգեն կանանց առողջությունը: Այդ պատճառով առաջարկում ենք որակապես բարձր մակարդակի կոսմետիկա, հաճախորդների անհատականացված եւ առանձին կարիքներին ուղղված սպասարկում, թափանցիկ և անկեղծ հաղորդակցություն եւ հետվաճառքային պատասխանատու ուշադրություն: Մենք նաև ձգտում ենք բարձրացնել իրազեկությունը անձնական հիգիենայում եւ մարմնի խնամքում ոչ թունավոր միջոցների կիրառման կարեւորության վերաբերյալ՝ հանուն բոլորի առողջության։
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ
Մենք սահմանել և խստորեն հետևում ենք բիզնես էթիկայի բարձր չափանիշների: Տվյալ պարտավորությունը ենթադրում է հետևյալը.
- Մենք բացառում ենք արհեստական պարարտանյութերի օգտագործումը գյուղատնտեսության մեջ
- Մենք կոմպոստավորում ենք օրգանական աղբը
- Բնությունից հավաքում ենք միայն չվտանգված բույսեր
- Մեծամասամբ կիրառում ենք վերամշակված սարքավորումներ
- Օգտագործում ենք միայն վերականգնվող բաղադրիչներ
- Մենք երբեւէ չենք գործածում կենդանիների վրա փորձարկված բաղադրիչներ
- Մեզ մոտ գործում է սրվակների վերամշակման ծրագիր (և առաջարկում ենք Ձեզ մասնակցել ծրագրին)։
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մենք ի զորու ենք դրական ներգործություն թողնել մեր երկրի և հասարակության վրա: Բոլոր հնարավոր բաղադրիչները ձեռք բերելով տեղական արտադրողներից՝ աջակցում ենք գյուղական եւ խոցելի համայնքներին եւ խթանում Հայաստանի կայուն գյուղատնտեսական
արտադրության զարգացումը: Տեղական լաբորատորիաների եւ համալսարանների հետ աշխատանքը զարկ է տալիս արոմաթերապիայի եւ կոսﬔտիկայի բնագավառներում գիտական հետազոտություններին: Մեր բոլոր ջանքերն ուղղված են նաև Հայաստանի՝ բնական բարձրորակ կոսմետիկայի արտադրական հնարավորությունները մեծացնելուն:
ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ
ՆԱԻՐԻԱՆ-ի յուրաքանչյուր արտադրանք մեր գյուղատնտեսների, գիտնականների, շուկայագետների ու ձեւավորողների նվիրվածության եւ եռանդի, նրանց ձեռքով կատարված աշխատանքի արդյունքն է: ՆԱԻՐԻԱՆ-ը պարզապես գոյություն չէր ունենա առանց իր անզուգական թիմի: Մեր աշխատանքային անխտրական քաղաքականությունն արտացոլվում է աշխատակիցների կազմի վրա, որի 49% -ը հավասար կառավարչական պաշտոններ զբաղեցնող կանայք են: Աշխատակիցների մեծամասնությունը գյուղական համայնքներից է: Մենք նաեւ խրախուսում ենք մասնագիտական առաջընթացը՝ մեր աշխատակիցներին տրամադրելով մասնագիտական զարգացման հնարավորություններ: