ՆԱԻՐԻԱՆԻ ՄԱՍԻՆ
ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՇԿԻ ԿԱՏԱՐԵԼԱՊԵՍ ԲՆԱԿԱՆ ԽՆԱՄՔ՝ ՍՏԵՂԾՎԱԾ ԲՈՒՍԱԿԱՆ ԵՎ ՕՐԳԱՆԻԿ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻՑ
ՆԱԻՐԻԱՆ-ը հիմնադրվել է ընտանիքի կողմից և վերածվել է ոլորտի առաջատար հանդիսացող զարգացող տեղական բիզնեսի: Մեր երկիրը տեղակայված է Հայկական լեռնաշխարհում, մի փոքրիկ երկիր, որը լի է արևի լույսով և սննդանյութերով հարուստ հրաբխային հողով, որը բարձրացնում է մեր արտադրության մեջ ներառվող տեղական բաղադրիչների որակը: Քանի որ մենք մտածում ենք Երկիր մոլորակի ապագայի մասին, ՆԱԻՐԻԱՆ-ի դաշտերն ու այգիները մշակվում են հողագործության կայուն մեթոդների սկզբունքներին համապատասխան՝ աջակցելով մասնավորապես գյուղական համայնքի, ինչպես նաև ողջ Հայաստանի կայուն զարգացմանն ու բարեկեցությանը:
Ամենաբարձր որակն ապահովելու նպատակով մենք օրգանիկ մեթոդներով աճեցնում ենք մեր բաղադրիչները և վերահսկում ենք արտադրության ողջ գործընթացը՝ բաղադրաբույսերի մշակումից մինչև փաթեթավորում: ՆԱԻՐԻԱՆ-ում մենք վստահ ենք, որ գեղեցկությունը չպետք է վտանգի հաճախորդների առողջությունը կամ մոլորակը, այդ իսկ պատճառով արտադրական գործընթացում չենք ներառում պարաբեններ, սուլֆատներ, վնասակար քիմիական նյութեր կամ այլ արհեստական բաղադրիչներ: Աշխարհը լի է բարդ լուծումներով, այդ իսկ պատճառով մենք ստեղծեցինք ՆԱԻՐԻԱՆ-ը, որպեսզի այն հանդիսանա դրական ներդրում մեր հաճախորդների, փոքր համայնքների և շրջակա միջավայրի համար:
ՆԱԻՐԻԱՆ-ի թիմը նպատակ ունի մարտահրավեր նետել գեղեցկության անառողջ չափանիշներին, որոնք մարդկանց թելադրում են արտաքին տեսքի ստանդարտները: Մեր արտադրանքը մշակվում է լաբորատորիայում, որը ղեկավարում են կանայք և տղամարդիկ, ովքեր ստեղծում են «ՆԱԻՐԻԱՆ» իրենց, իրենց ընտանիքի անդամների և ընկերների համար: Միասին մենք համայնք ենք, որը վերաիմաստավորում է գեղեցկության չափանիշները:
ՆԱԻՐԻԱՆ-ի համահիմնադիր Անահիտ Մարկոսյան
ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստան. երկիր, որտեղ միավորվում են բնությունը, ավանդույթն ու գիտությունը։
Ձյունածածկ գագաթներից մինչև արևաշող բլուրներ ու ծաղկահովիտներ՝ Հայաստանը ցնցող է իր բնաշխարհով: Տասներկու կլիմայական գոտիներից յոթն առկա են այստեղ, և հողն օրական միջինը յոթ ժամ արևի ուղիղ լույս է կլանում: Կլիմայական այս առավելությունները ծնունդ են տալիս անհավատալի կենսաբազմազանության՝ ներառյալ զորեղ բուժական հատկություններով օժտված 1200 բուսատեսակների, որոնք կատարյալ են բարձրորակ եթերայուղերի արտադրության համար:
Դարեր շարունակ Հայաստանը պահպանել ու զարգացրել է բուսաբուժության ավանդույթներ: Բուսաշխարհի վերաբերյալ վաղնջական գիտելիքները փոխանցվել են սերնդեսերունդ և մինչ օրս բազմաթիվ համայնքներ, հատկապես Հայաստանի գյուղավայրերում, ժողովում են վայրի բույսերի բազմաթիվ տեսակներ՝ գործածելու թե՛ սննդում, թե՛ բուժական նպատակներով: Բնության հետ այս անհավատալի կապը առիթներից մեկն էր, որպեսզի ՆԱԻՐԻԱՆ-ը հիﬓավորվի Հայկական լեռնաշխարհի այս գաղտնախորհուրդ անկյունում:
Մինչ հայկական բնաշխարհը ճոխ է, և բուսաբուժությունը՝ կենդանի ավանդույթ, Հայաստանը պատմականորեն բնական գիտությունների առաջադեմ կենտրոն է: Խորհրդային Հայաստանը եղել է ԽՍՀՄ-ի քիմիական հետազոտության ամենապատվավոր կենտրոններից: Մինչ օրս այն հպարտ դիրք է պահպանում իր հինգ խոշոր համալսարաններով և բազմաթիվ գիտահետազոտական լաբորատորիաներով: ՆԱԻՐԻԱՆ-ի նպատակներից է այս գիտական ավանդույթի և երիտասարդ հայ գիտականների միավորումը սեփական գիտահետազոտական գործընթացներում: Երբ դուք գնում եք ՆԱԻՐԻԱՆ-ի արտադրանքը, կամ Հայաստանում պատրաստված ցանկացած այլ կոսմետիկա, դուք ձեռք եք բերում այն, ինչ ստեղծվել է մաքուր ու ճոխ միջավայրում աճող բարձրորակ բաղադրիչներից:
Ավելին, գնելով ՆԱԻՐԻԱՆ-ից՝ դուք ներդրում եք կատարում մի մշակույթում, որը նվիրված է Հայաստանի բուսաբուժության հին ավանդույթներին ու առաջադեմ գիտությանը՝ քիմիայի, կոսմետիկայի, ֆիզիկայի, կենսաբանության, այգեգործության և արոմաթերապիայի բնագավառներում:
ՆԱԻՐԻԱՆԻ ԱՅԳԻՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՏԵՐԸ
ՆԱԻՐԻԱՆ-ի լաբորատորիան և դաշտերը գտնվում են Արա լեռան արևելյան լանջին՝ 1600 մետր բարձրության վրա, Արագյուղ կոչվող գեղատեսիլ գյուղում։ Մենք պատիվ ունենք աշխատելու Արագյուղի բնակիչների հետ՝ առաջարկելով նրանց աշխատանք մեր լաբորատորիայում և համագործակցելով նրանց հետ գյուղատնտեսության կայուն զարգացման գործում։
Հողը մշակելով կայուն մեթոդներով, չկիրառելով թունաքիմիկատներ՝ մենք ի զորու ենք կառավարել հողի ներուժը և երաշխավորել մեր բաղադրիչների բացարձակ որակը: Մեր բաղադրաբույսերը աճում են բարձրադիր Արա լեռան անաղարտ լեռնահովիտներում, առատ արևի տակ, ինչի շնորհիվ բուրավետ են, հարուստ են վիտամիններով ու բուժիչ եթերայուղերով:
ՄԵՐ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ
ՆԱԻՐԻԱՆ-ի լաբորատորիան գտնվում է Արագյուղում՝ մեր մշակովի դաշտերի կողքին։ Այստեղ աշխատում են բարձր որակավորում ունեցող գիտնականներ, ովքեր նվիրումով միաձուլում են գիտությունն ու բնությունը հանուն գեղեցկության՝ հետազոտելով եթերայուղերն ու ստեղծելով ՆԱԻՐԻԱՆ-ի կոսմետիկական բանաձևերը:
Բարձրորակ եթերայուղերով մեր բաղադրատոմսերը՝ մշակված տարիների գիտական ուսումնասիրությունների արդյունքում, արոմաթերապիայի սկզբունքների կիրառմամբ, առաջարկում են մաշկի խնամքի առաջադեմ և բնական լուծումներ: Մեր յուրաքանչյուր բաղադրատոմս ստեղծված է՝ բացահայտելու իր բաղադրիչների ողջ ներուժը: ՆԱԻՐԻԱՆ-ի ամբողջ արտադրանքը պատրաստված է ձեռքով, փոքր խմբաքանակով՝ երաշխավորելով թարմություն և որակի կայունություն: Այս բաժնում կարող եք գտնել մանրամասներ մեր լաբորատոր աշխատանքների մասին:
ՄԵՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Յուրաքանչյուր խնամքի միջոցի հետ ՆԱԻՐԻԱՆ-ը մատուցում է ձեռագործ բաղադրատոմս՝ պատրաստված ամբողջովին բուսական բնական բաղադրիչներից՝ միշտ զերծ պարաբեններից, ֆորմալդեհիդից, ֆտալատներից, սուլֆատներից և այլ վնասակար քիմիական նյութերից:
Մեր հիմնադիր Անահիտ Մարկոսյանը, առաջին մասնագիտությամբ լինելով ֆիզիկոս, դարձել է քիմիկոս՝ մասնագիտանալով արոմաթերապիայի ոլորտում: Ոգեշնչված մեր օրգանական բաղադրիչների հզոր հատկություններով՝ Անահիտը և նրա գիտական թիմը մշակում են բանաձևեր, որոնք հիմնված են արոմաթերապիայի սկզբունքների վրա և օգտագործում են յուրաքանչյուր բաղադրիչի ողջ ներուժը: ՆԱԻՐԻԱՆ-ի արտադրանքի ոչ մի տարր ավելորդ չէ. յուրաքանչյուր բաղադրիչ մանրակրկիտ ուսումնասիրված և ընտրված է մաշկի առողջ և գեղեցիկ տեսքի ապահովման համար: