Օգտակար հատկությունները
Վերաբացահայտեք սնուցված եւ հարթ մաշկը այս նուրբ սկրաբի օգնությամբ: Մոնտմորիլոնիտ կավը կմանրէազերծի մաշկը, իսկ վարսակն ու վաղենակը կսնուցեն եւ կհանգստացնեն այն: Զգայուն եւ ալերգիաների հակված մաշկին հարմար հատուկ բանաձեւը դեմքից զգուշորեն կմաքրի անկենդան բջիջները, հավելյալ յուղը, փոշին եւ շպարի մնացորդները, հնարավոր տոքսիկ նյութերը: Վայելեք սկրաբի՝ երկուսը մեկում ազդեցությունը, քանի որ այն ունի նաեւ սնուցող դեմքի դիմակի որակներ: Համադրեք Վաղենակի սկրաբը Նաիրիանի Մաքրող քսուքի կամ որեւէ բուսական յուղի հետ՝ վերագտնելու թարմ, հարթ եւ շողացող մաշկի զգացողությունը: Սկրաբը կատարյալ է ինչպես զգայուն մաշկի, այնպես էլ ալերգիկ հակումներ ունեցող մաշկի համար: Լավագույն արդյունքի համար խորհուրդ ենք տալիս սկրաբ-դիմակից հետո կիրառել Նաիրիանի Տոնավորող հեղուկը և Խոնավացնող քսուքը:
Բաղադրիչները
Oryza Sativa (Rice) Powder, Calendula Officinalis (Calendula) Petal Powder*, Montmorillonite Clay, Daucus Carota (Carrot) Root Powder, Avena Sativa (Oat) Kernel Powder, Althaea Officinalis (Marshmallow) Flower Powder*, Mentha Arvensis (Wild Mint) Leaf Powder.
*Certified Organic Ingredients
Ափի մեջ վերցրեք մի քիչ սկրաբ եւ խառնեք այն Նաիրիանի Մաքրող քսուքի, մի քանի կաթիլ ջրի կամ բուսական յուղի հետ: Նրբորեն մերսեք դեմքին եւ լվացեք: Կարող եք թողնել դեմքին մի քանի րոպե՝ ակտիվացնելու սնուցող դիմակի հատկությունները: Խուսափեք կիրառել աչքերի շուրջ կամ վնասված մաշկին:
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ դոնորներ, հանքային յուղեր, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր: