Օգտակար հատկությունները
Այս նուրբ կաթնային քսուքն ունի առույգացնող, թունազերծող եւ մաշկի յուղարտադրությունը կարգավորող ազդեցություն եւ, ի տարբերություն օճառների, չի խախտում մաշկի միկրոբիոմը: Օգտակար է մաշկի բոլոր տեսակներին, հիանալի կերպով մաքրում է դեմքի յուղերը, թեթև շպարը եւ փոշին, նաև գունավոր, ոչ ջրակայուն հարդարանքը: Չեզոք pH ունեցող Մաքրող քսուքի օգնությամբ պարգեւեք Ձեզ մաքրության կազդուրիչ զգացողություն եւ ապահովեք մաշկի բնական խոնավությունն ու պայծառությունը: Լավագույն արդյունքի համար խորհուրդ ենք տալիս կիրառել Նաիրիանի Տոնավորող հեղուկի և Խոնավացնող քսուքի հետ:
Բաղադրիչները
Aqua (Water), Helianthus Annuus (Sunflower) Seed Oil, Cetearyl Alcohol, Behentrimonium Methosulfate, Propanediol, Calendula Officinalis (Calendula) Flower Extract, Decyl Glucoside, Tocopherol, Citrus Sinensis (Sweet Orange) Peel Oil, Sodium Benzoate, Sodium Levulinate, Sodium Anisate, Citrus Paradisi (Grapefruit) Peel Oil, Citrus Reticulata (Mandarin) Peel Oil, Lactic Acid, Citrus Limonum (Lemon) Peel Oil, Pelargonium Roseum (Rose Geranium) Leaf Oil, Sodium Phytate.
Components of 100% Pure Essential Oils: Linalool, Citronellol, Limonene, Citral, Geraniol.
Առանց մաշկը նախապես թրջելու՝ նրբորեն մերսեք դեմքը և կոպերը մի քիչ Մաքրող քսուքով, ապա զգուշորեն լվացեք խոնավ ճիլոպիկով կամ ջրի ցայտով: Դեմքի փոշին եւ շպարը հեռացնելու համար գործածեք ամեն օր՝ առավոտյան եւ երեկոյան:
Պահպանումը
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ դոնորներ, հանքային յուղեր, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր: