Օգտակար հատկությունները
Տերեփուկի եւ նարդոսի նրբին թերթիկներով լեցուն այս սնուցիչ սկրաբը շերտազատում եւ վերականգնում է մաշկի առողջ փայլը: Սկրաբի շնորհիվ մաշկից մաքրվում են անկենդան բջիջները, հավելյալ յուղը, փոշին եւ շպարի մնացորդները, հնարավոր տոքսիկ նյութերը: Վայելեք սկրաբի՝ երկուսը մեկում ազդեցությունը, քանի որ այն ունի նաեւ սնուցող դեմքի դիմակի որակներ: Այս հոգատար մաքրումից եւ խնամքից հետո ձեր մաշկը կրկին կշողա երիտասարդական փայլով: Համադրեք Նարդոսի սկրաբը Նաիրիանի Մաքրող քսուքի կամ որեւէ բուսական յուղի հետ՝ վերագտնելու թարմ, հարթ եւ շողացող մաշկի զգացողությունը: Սկրաբը կատարյալ է թե՛ երիտասարդ, թե՛ հասուն մաշկի համար: Լավագույն արդյունքի համար խորհուրդ ենք տալիս սկրաբ-դիմակից հետո կիրառել Նաիրիանի Տոնավորող հեղուկը և Խոնավացնող քսուքը:
Բաղադրիչները
Oryza Sativa (Rice) Powder, Centaurea Cyanus (Cornflower) Petal Powder*, Kaolin, Lavandula Angustifolia (Lavender) Bud Powder*, Avena Sativa (Oat) Kernel Powder, Matricaria Recutita (Chamomile) Flower Powder*, Calendula Officinalis (Calendula) Petal Powder*, Lavandula Angustifolia (Lavender) Flower Oil.
Components of 100% Pure Essential Oils: Linalool.
*Certified Organic Ingredients
Ափի մեջ վերցրեք մի քիչ սկրաբ եւ խառնեք այն Նաիրիանի Մաքրող քսուքի, մի քանի կաթիլ ջրի կամ բուսական յուղի հետ: Նրբորեն մերսեք դեմքին եւ լվացեք: Կարող եք թողնել դեմքին մի քանի րոպե՝ ակտիվացնելու սնուցող դիմակի հատկությունները: Խուսափեք կիրառել աչքերի շուրջ կամ վնասված մաշկին:
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ դոնորներ, հանքային յուղեր, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր: