Օգտակար հատկությունները
Հեշտությամբ մաքրեք ծանր օրվա ընթացքում առաջացած հետքերը դեմքից՝ առանց հավելյալ մաքրող միջոցների: Վարդաջրի նրբին միցելները հեռացնում են շպարն ու աղտոտություններն եւ ներծծվելով մաշկի մեջ՝ խոնավացնում ու խնամում են այն: Մաքրեք դեմքը նույնիսկ առանց ջրի կիրառության, եւ յուղազերծ վարդաջուրը՝ մնալով մաշկին, կսնուցի մաշկը, անգամ եթե այն նուրբ է եւ զգայուն: Մաշկի բոլոր տեսակներին օգտակար Միցելային վարդաջուրը հակատարիքային խնամքի կատարյալ միջոց է: Լավագույն արդյունքի համար խորհուրդ ենք տալիս կիրառել Նաիրիանի Տոնավորող հեղուկի և Խոնավացնող քսուքի հետ:
Բաղադրիչները
Rosa damascena (Rose) Distillate, Glycerin, Decyl Glucoside, Caprylyl/Capryl Glucoside, Polyglyceryl-4 Oleate, Glyceryl Caprylate, Citric Acid, Rosa damascena (Rose) Flower Oil, Sodium Phytate.
Components of 100% pure Essential Oil: Citronellol, Citral, Geraniol, Eugenol․
Դիմահարդարումն ու աղտոտվածության հետքերը վերացնելու համար բամբակը թրջեք վարդաջրով եւ սրբեք դեմքն ու պարանոցը վարից վեր: Ջրով լվանալու կարիք չկա։ Խուսափեք աչքերի մեջ ընկնելուց:
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում սուլֆատներ, պարաբեններ, սիլիկոններ, ֆտալատներ, ֆորմալդեհիդ դոնորներ, սինթետիկ բուրմունքներ և այլ վնասակար քիմիական նյութեր: