Օգտակար հատկությունները
Չոր մաշկի համար նախատեսված այս Խոնավացնող քսուքի հարուստ բանաձևում համադրել ենք հակաբորբոքային հատկություններով օժտված հռոմեական երիցուկի եթերայուղի և խոնավացնող վարդի խառնուրդ, որն անմիջապես հանգստացնում է չոր, գրգռված մաշկը: Մենք նաեւ հավելել ենք սառը ճզմմամբ ստացված արեւածաղկի յուղ, որն ունի հրաշալի հակաօքսիդիչ հատկություններ: Այն մաշկի վրա ստեղծում է պաշտպանիչ շերտ՝ հանգստացնելով, բարելավելով մաշկի խոնավության պահպանումը եւ կանխելով վաղաժամ ծերացման նշանները:
Հիմնական բաղադրիչները
Aqua (Water), Helianthus Annuus (Sunflower) Seed Oil, Simmondsia Chinensis (Jojoba) Seed Oil, Rosa Damascena (Damask Rose) Flower Distillate, Glyceryl Stearate, Prunus Armeniaca (Apricot) Kernel Oil, Cetearyl Alcohol, Betaine, Panthenol, Glycerin, Butyrospermum Parkii (Shea) Butter, Sodium Lactate, Sambucus Nigra (Elderberry) Fruit Extract, Sodium Stearoyl Lactylate, Allantoin, Tocopherol, Sodium Hyaluronate, Hydrolyzed Silk Peptides, Sodium Benzoate, Sodium Levulinate, Sodium Anisate, Anthemis Nobilis (Roman Chamomile) Flower Oil, Lactic Acid, Jasminum Grandiflorum (Jasmine) Flower Extract, Pelargonium Roseum (Rose Geranium) Leaf Oil, Sodium Phytate.
Components of 100% Pure Essential Oils: Limonene, Linalool, Citronellol, Geraniol.
Վերցրեք քսուքից մի քիչ և մատներով նրբորեն տարածեք դեմքին, պարանոցին և լանջաբացվածքին: Խորհուրդ է տրվում գործածել ամեն օր՝ առավոտյան և երեկոյան, չոր մաշկի համար:
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ դոնորներ, հանքային յուղեր, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր: