Օգտակար հատկությունները
Նշայուղի, վարդաջրի և կիտրոնի եթերայուղի քաղցր էլիքսիրի համադրությամբայս նուրբ փափկացնող քսուքն ասես ամբրոսիա լինի մաշկի համար: Մեր մեղմ բանաձեւը կարգավորում է յուղի մակարդակը եւ պահպանում է խոնավությունը՝ ապահովելով մաշկի ճկունությունն և առաձգականությունը: Նախապատրաստեք Ձեր մաշկը դիմահարդարմանը՝ պարգեւելով Նաիրիանի խոնավացնող քսուքի սնուցիչ հպումը:
Հիմնական բաղադրիչները
Aloe Barbadensis (Aloe Vera) Leaf Juice, Rosa Damascena (Damask Rose) Distillate, Simmondsia Chinensis (Jojoba) Seed Oil, Betaine, Prunus Amygdalus (Sweet Almond) Nut Oil, Vitis Vinifera (Grape) Seed Oil, Helianthus Annuus (Sunflower) Seed Oil, Glyceryl Stearate, Cetearyl Alcohol, Hydrogenated Olea Europaea (Olive) Oil, Panthenol, Sodium Stearoyl Lactylate, Allantoin, Tocopherol, Sodium Benzoate, Sodium Levulinate, Sodium Anisate, Lactic Acid, Citrus Limonum (Lemon) Peel Oil, Sodium Phytate.
Components of 100% Pure Essential Oils: Limonene, Linalool, Geraniol, Citronellol.
Ցուցումներ
Վերցրեք քսուքից մի քիչ և մատներով նրբորեն տարածեք դեմքին, պարանոցին և լանջաբացվածքին: Խորհուրդ է տրվում գործածել ամեն օր՝ առավոտյան և երեկոյան, չոր մաշկի համար:
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ դոնորներ, հանքային յուղեր, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր: