Օգտակար հատկությունները
Նաիրիանի հատուկ բանաձեւը պարունակում է թեթեւ, չեզոք եթերայուղեր եւ հարուստ է խոնավացնող յուղերով, որոնք հանգստացնում, նրբորեն սնուցում եւ վերականգնում են մաշկը: Մենք օգտագործել ենք շի ծառի եւ ծիրանի յուղեր, որոնք մաշկն ապահովում են պաշտպանիչ շերտով՝ կանխելով բորբոքումն ու խոնավության կորուստը: Շի ծառի յուղը կանխում է մաշկի խոնավության կորուստը, իսկ ծիրանի կորիզայուղը ապահովում է պաշտպանիչ շերտ։ Բանաձևում ներառված նարդոսի եթերայուղը հանգստացնում է մաշկը եւ թուլացնում կարմրությունը, իսկ ճակնդեղի շաքարը եւ հիալուրոնաթթուն ապահովում են մաշկի խոնավացումը։
Հիմնական բաղադրիչները
Aqua (Water), Glyceryl Stearate, Cetearyl Alcohol, Sodium Stearoyl Lactylate, Helianthus Annuus (Sunflower) Seed Oil, Glycerin, Sodium Levulinate, Sodium Anisate, Betaine, Butyrospermum Parkii (Shea) Butter, Panthenol, 1,3-Propanediol, Prunus Armeniaca (Apricot) Kernel Oil, Allantoin, Tetrasodium Glutamate Diacetate, Tocopherol, Sodium Benzoate, Hydrolyzed Silk Peptides, Lactic Acid, Sodium Hyaluronate, Sodium Phytate, Lavandula Angustifolia (Lavender) Flower Oil, Pogostemon Cablin (Patchouli) Leaf Oil.
Components of 100% Pure Essential Oils: Linalool, Limonene.
Ցուցումներ
Երկու փոքրիկ սեղմումով դուրս բերեք քսուքը եւ մատներով նրբորեն տարածեք դեմքին, պարանոցին եւ լանջաբացվածքին: Խորհուրդ է տրվում գործածել ամեն օր՝ առավոտյան եւ երեկոյան:
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ դոնորներ, հանքային յուղեր, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր: