Օգտակար հատկությունները
Բարելավեք Ձեր գիշերային հանգիստը մեր երիտասարդացնող գիշերային շիճուկի օգնությամբ: Այն ներծծվում է մաշկի մեջ, եւ երբ Դուք ննջում եք, դանդաղորեն մաշկին է փոխանցում հակատարիքային յուղերը, որոնք ողջ գիշեր աշխատում են Ձեր մաշկի վերականգնման օգտին: Մեր բանաձեւը ներառում է հնդընկույզի մետաքսե յուղ, որպեսզի ամրացնի մաշկի հյուսվածքները եւ վերականգնի չոր կամ թեփոտ մաշկը, E վիտամինով հարուստ ծիրանի կորիզի յուղ, որը խոնավացնում եւ սնուցում է չոր, հասուն տարիքի մաշկը, նաեւ մասուրի եւ չիչխանի յուղերի կաթիլներ, որոնք ունեն մաշկի տեսքը բարելավող եւ մաշկին երիտասարդական փայլ հաղորդող բացառիկ հատկություններ:
Բաղադրիչները
Prunus Amygdalus Dulcis (Sweet Almond) Nut Oil, Cocos Nucifera (Coconut) Oil, Prunus Armeniaca (Apricot) Kernel Oil, Helianthus Annuus (Sunflower) Seed Oil, Polyglycerol-3 Beeswax, Rosa Canina (Rosehip) Seed Oil, Hippophae Rhamnoides (Sea Buckthorn) Seed Oil, Prunus Armeniaca (Apricot) Fruit Extract, Oryza Sativa (Rice) Powder, Tocopherol.
Components of 100% Pure Essential Oils: Linalool, Geraniol.
Տարածեք շիճուկը նախապես լվացված դեմքին, պարանոցին եւ լանջաբացվածքի հատվածում՝ նուրբ հպումներով մերսելով դեպի վեր: Լավագույն արդյունքի համար կարելի է օգտագործել նաև խոնավացնող քսուքից հետո, ինչը կմեծացնի վերջինիս ներթափանցումը: Մենք խորհուրդ ենք տալիս գործածել շիճուկն ամեն երեկո:
Պահպանումը
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ դոնորներ, հանքային յուղեր, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր: