Օգտակար հատկությունները
Մաշկի յուղարտադրության կարգավորման համար նախատեսված այս խոնավացնող քսուքը ստացվում է մեր այգու ամենագեղեցիկ երկու բաղադրիչներից՝ սոխուկավոր վաղենիկից, որն առավել հայտնի է որպես նարգիզ, և սպիտակ ուռենու կեղևից: Համատեղելով այս բույսերի քամվածքները՝ մենք մշակել ենք բանաձև, որն օգնում է վերահսկել և նվազեցնել ճարպ արտադրող բջիջների՝ սեբոցիտների տարածումը։ Քսուքը պարունակում է նաև պատրինջի հիդրոզոլ, որն ունի հակաբակտերիալ և հակաբորբոքային ազդեցություն։ Արդյունքում ստացվում է արդյունավետ խոնավացնող միջոց, որն օգնում է կարգավորել մաշկի յուղարտադրությունն ու փայլը, նվազեցնել մաշկի կորյակների քանակը և բարելավել ընդհանուր տեսքը:
Հիմնական բաղադրիչները
Aqua (Water), Melissa Officinalis (Melissa) Leaf/Stem Distillate, Glyceryl Stearate, Cetearyl Alcohol, Sodium Stearoyl Lactylate, Narcissus Tazetta (Daffodil) Bulb Extract, Salix Alba (White Willow) Bark Extract, Prunus Armeniaca (Apricot) Kernel Oil, Glycerin, Sodium Levulinate, Sodium Anisate, Simmondsia Chinensis (Jojoba) Seed Oil, Coco-Caprylate/Caprate, Helianthus Annuus (Sunflower) Seed Oil, Panthenol, 1,3-Propanediol, Prunus Amygdalus Dulcis (Sweet Almond) Kernel Oil, Rosa Canina (Rosehip) Seed Oil, Allantoin, Tetrasodium Glutamate Diacetate, Tocopherol, Citrus Limon (Lemon) Peel Oil, Citric Acid, Aloe Barbadensis (Aloe Vera) Leaf Juice, Coriandrum Sativum (Coriander) Seed Oil, Cananga Odorata (Ylang Ylang) Flower Oil, Santalum Spicatum (Sandalwood) Wood Oil, Anthemis Nobilis (Roman Chamomile) Flower Oil, Jasminum Grandiflorum (Jasmine) Flower Extract.
Components of 100% Pure Essential Oils: Limonene, Linalool, Geraniol, Citronellol.
Ցուցումներ
Վերցրեք քսուքից մի քիչ եւ մատներով նրբորեն տարածեք դեմքին, պարանոցին եւ լանջաբացվածքին: Լավագույն արդյունք ստանալու համար կիրառեք քսուքը Նաիրիանի նուրբ Մաքրող քսուքից և Տոնավորող հեղուկից հետո։ Խորհուրդ է տրվում գործածել ամեն օր՝ առավոտյան եւ երեկոյան, յուղոտ մաշկի համար:
Պահպանումը
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում սուլֆատներ, պարաբեններ, ֆտալատներ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ դոնորներ, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր: