Օգտակար հատկությունները
Նաիրիանի այս նուրբ վարդափոշի-սկրաբը շերտազատում եւ վերականգնում է մաշկի առողջ «շնչառությունը»: Սկրաբի շնորհիվ անկենդան բջիջների հետ մաշկից հեռացվում են հավելյալ յուղը, փոշին եւ շպարի մնացորդները, հնարավոր տոքսիկ նյութերը: Վարդափոշի- սկրաբն ունի նաեւ դեմքի սնուցող դիմակի հատկություններ: Այս հոգատար մաքրումից եւ խնամքից հետո ձեր մաշկը կրկին կշողա երիտասարդական փայլով: Համադրեք վարդափոշի-սկրաբը Նաիրիանի Մաքրող քսուքի կամ որեւէ բուսական յուղի հետ՝ վերագտնելու թարմ, հարթ եւ շողացող մաշկի զգացողությունը:
Բաղադրիչները
Oryza Sativa (Rice) Powder, Rosa Damascena (Damask Rose) Petal Powder*, Red Kaolin, Rosa Sinensis (Hibiscus) Petal Powder, Arctium Lappa (Burdock) Root Powder*, Avena Sativa (Oat) Kernel Powder, Ocimum Basilicum Var. Thyrsiflora (Thai Basil) Leaf Powder, Lavandula Angustifolia (Lavender) Bud Powder*, Calendula Officinalis (Calendula) Petal Powder*, Rosa Damascena (Damask Rose) Flower Oil.
Components of 100% Pure Essential Oils: Citronellol, Citral, Geraniol.
*Certified Organic Ingredients
Ափի մեջ վերցրեք մի քիչ սկրաբ եւ խառնեք այն Նաիրիանի Մաքրող քսուքի, մի քանի կաթիլ ջրի կամ բուսական յուղի հետ: Նրբորեն մերսեք դեմքին եւ լվացեք: Կարող եք թողնել դեմքին մի քանի րոպե՝ ակտիվացնելու թարմացնող դիմակի հատկությունները: Խուսափեք կիրառել աչքերի շուրջ կամ վնասված մաշկին:
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ դոնորներ, հանքային յուղեր, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր: