Օգտակար հատկությունները
Կատարելապես բնական այս տոնավորող հեղուկը կարգավորում եւ հավասարակշռում է մաշկի յուղարտադրությունը: Պատրաստված է հայկական լեռնահովիտներում աճող դամասկյան վարդերի ջրից, վարունգի զովացնող քամուկից: Թեթեւ ցողն ակնթարթորեն կխոնավացնի մաշկը՝ թողնելով մետաքսե փափկության եւ թարմության զգացողություն:
Բաղադրիչները
Aqua (Water), Rosa Damascena (Damask Rose) Flower Distillate, Sodium Lactate, Cucumis Sativus (Cucumber) Fruit Extract, Sodium Benzoate, Allantoin, Sodium Phytate, Lactic Acid.
Ցուցումներ
Նաիրիանի Մաքրող քսուքով դեմքը մաքրվելուց հետո դեմքին թեթև ցողեք Տոնավորող հեղուկը: Խնամեք մաշկը նաև Նաիրիանի Խոնավացնող քսուքներով։ Խորհուրդ է տրվում գործածել ամեն օր՝ առավոտյան և երեկոյան: Կարող եք գործածել նաև առանձին, երբ օրվա ընթացքում կարիք եք զգում թարմացնելու մաշկը:
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում:
Անցել է մաշկաբանական փորձարկում: Չի պարունակում սուլֆատներ, պարաբեններ, ֆտալատներ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ դոնորներ, հանքային յուղեր, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր: