Օգտակար հատկությունները
Վճռական պայքար մղեք անզիջում կորյակների դեմ այս զորեղ տեղային բուժիչ գելի օգնությամբ: Սպիտակ ուռենու կեղեւի քամուկից պատրաստված այս միջոցից անհրաժեշտ է մի փոքր՝ մաքրելու յուղոտ ծակոտիները եւ վերահսկելու կոպիտ ցանը: Այս բաղադրատոմսում ներառել ենք նաեւ ալոե վերայի հյութ, որն ունի հակաբորբոքիչ հատկություններ, եւ պատրինջ, որը կհանգստացնի մաշկը եւ կպայքարի վարակների դեմ: Այս կատարելապես բնական գելի օգնությամբ հեշտորեն կարելի է հաղթահարել կորյակային հիվանդությունը:
Բաղադրիչները
Aqua (Water), Melissa Officinalis (Melissa) Leaf/Stem Distillate, Glycerin, Salix Alba (White Willow) Bark Extract, Sodium Levulinate, Sodium Anisate, Xanthan Gum, Aloe Barbadensis (Aloe Vera) Leaf Juice, Cymbopogon Martini Motia (Palmarosa) Grass Oil, Tocopherol, Lavandula Latifolia (Spike Lavender) Flower Oil, Allantoin, Sodium Benzoate, Achillea Millefolium (Yarrow) Flower/Leaf/Stem Oil, Anthemis Nobilis (Roman Chamomile) Flower Oil, Lactic Acid, Commiphora Myrrha (Myrrh) Resin Oil, Sodium Phytate.
Components of 100% Pure Essential Oils: Geraniol, Linalool, Limonene, Citral.
Մաքրեք մաշկը եւ բարակ շերտով տարածեք գելը բորբոքված բշտիկների վրա օրվա մեջ մի քանի անգամ կամ ըստ անհրաժեշտության: Լավագույն արդյունք կարելի է ստանալ Նաիրիանի Մաքրող քսուքի եւ Յուղազերծ խոնավացնող քսուքի համատեղ գործածությամբ:
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ դոնորներ, հանքային յուղեր, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր: