Օգտակար հատկությունները
Այս հանքային արեւապաշտպան քսուքը թեթեւ է նստում մաշկին, միաժամանակ պաշտպանում եւ խոնավացնում է այն։ Կիրառել ենք ցինկի օքսիդ, որը դիմակայում է լայն սպեկտրի ուլտրամանուշակագույն A եւ B ճառագայթներին, անվնաս է ոչ միայն մաշկի, այլ նաև շրջակա միջավայրի համար։ Այն նաև ունի հանգստացնող հատկություններ։ Հավելել ենք նարդոսի եթերայուղ եւ ծիրանի յուղ, որպեսզի Ձեր մաշկը խոնավության պակաս չզգա եւ լինի լիարժեք պաշտպանված։ Իսկ մեր բանաձևում ներառված հիալուրոնային թթուն և մետաքսի սպիտակուցները Ձեր մաշկը կպահեն թարմ ու երիտասարդ։
Օգտագործված են միայն բնական և կենսաքայքայվող բաղադրիչներ։
Հիմնական բաղադրիչները
Aqua (Water), Caprylic/Capric Triglycerides, Zinc Oxide (non-nano), Glyceryl Stearate, Betaine (Beet derived), Dermosoft OMP (Methylpropanediol; Caprylyl Glycol; Phenylpropanol), Cetearyl Alcohol, Simmondsia Chinensis (Jojoba) Seed Oil, Rosa damascena (Rose) Distillate, Panthenol, Glycerin, Prunus armeniaca (Apricot) Kernel Oil, Butyrospermum parkii (Shea) Butter, Sodium Lactate, Sodium Stearoyl Lactylate, Allantoin, Tocopherol, Sodium Hyaluronate, Sodium Benzoate, Hydrolyzed Silk Protein, Lactic Acid, Lavandula angustifolia (Lavender) Flower Oil.
Component of 100% pure Essential Oil: Linalool
Առատորեն մերսեք մաշկին արեւի տակ հայտնվելուց 15 րոպե առաջ։ Կրկնեք յուրաքանչյուր 2 ժամը մեկ կամ ըստ անհրաժեշտության։ Մինչեւ 6 ամսական երեխաների մաշկին կիրառելուց առաջ խորհրդակցեք մանկաբույժի հետ։
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ դոնորներ, հանքային յուղեր, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր: