Օգտակար հատկությունները
Վերջապե՜ս. աչքի քսուք զգայուն մաշկի համար: Մենք ստեղծել ենք մի բանաձեւ, որը վերացնում է չորությունն ու գրգռվածությունը եւ միաժամանակ երիտասարդացնում է մաշկն աչքի շրջանում՝ կանխելով վաղահաս ծերացման նշանները: Տերեփուկը ձգում է մաշկը, մինչ ծիրանը պաշտպանում է արեւից եւ փոշուց: Շի յուղը՝ խոնավություն պահպանող մեր սիրելի բաղադրիչը, հարուստ է սնուցիչներով եւ այս քսուքը դարձնում է այնքա՜ն փափուկ, որ Ձեր մաշկը կներքաշի այն հմայվածի պես: Հավելել ենք նաեւ հանգստաբեր նարդոս եւ պաչուլի, քանի որ ունեն զգայուն մաշկին օգտակար հատկություններ եւ թուլացնում են կարմրությունը:
Բաղադրիչները
Aqua (Water), Glyceryl Stearate, Cetearyl Alcohol, Sodium Stearoyl Lactylate, Prunus Armeniaca (Apricot) Kernel Oil, Simmondsia Chinensis (Jojoba) Seed Oil, Centaurea Cyanus (Cornflower) Flower Extract, Butyrospermum Parkii (Shea) Butter, Glycerin, Sodium Levulinate, Sodium Anisate, Prunus Amygdalus Dulcis (Sweet Almond) Kernel Oil, Helianthus Annuus (Sunflower) Seed Oil, Panthenol, 1,3-Propanediol, Allantoin, Tetrasodium Glutamate Diacetate, Tocopherol, Sodium Benzoate, Hydrolyzed Silk Peptides, Lactic Acid, Sodium Phytate, Lavandula Angustifolia (Lavender) Flower Oil, Pogostemon Cablin (Patchouli) Leaf Oil.
Components of 100% Pure Essential Oils: Linalool, Limonene.
Թույլ սեղմումով մատին վերցրեք քսուքը եւ նրբորեն տարածեք կոպի ներքին անկյունից դեպի արտաքին անկյունը՝ թույլ թփթփացնելով մատներով: Կարելի է գործածել ամեն օր:
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ դոնորներ, հանքային յուղեր, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր: