Օգտակար հատկությունները
Բնության զորությամբ լեցուն, ձեռքով պատրաստված այս քսուքը երիտասարդացնում եւ հանգստացնում է աչքի շրջանի նուրբ, տարիքն առնող մաշկը: Մեր պարտեզներում աճող դամասկյան վարդերի եւ տերեփուկի, ինչպես նաեւ ավստրալական ճանդակի եթերայուղի համադրությամբ այս անգին քսուքն անմիջականորեն պայքարում է տարիքի դեմ: Առավոտյան եւ երեկոյան քսուքի մեկ հպումը կնվազեցնի աչքերի շուրջ կնճիռների եւ խորշոմների առաջացումը` Ձեր դեմքը պահելով թարմ ու պայծառ:
Բաղադրիչները
Aqua (Water), Centaurea Cyanus (Cornflower) Flower Extract, Prunus Armeniaca (Apricot) Kernel Oil, Simmondsia Chinensis (Jojoba) Seed Oil, Glyceryl Stearate, Butyrospermum Parkii (Shea) Butter, Cetearyl Alcohol, Glycerin, Helianthus Annuus (Sunflower) Seed Oil, Panthenol, Rosa Damascena (Damask Rose) Flower Distillate, Sodium Stearoyl Lactylate, Allantoin, Tocopherol, Sodium Benzoate, Lactic Acid, Hydrolyzed Silk Peptides, Sodium Levulinate, Sodium Anisate, Pelargonium Roseum (Rose Geranium) Leaf Oil, Santalum Spicatum (Sandalwood) Wood Oil, Rosa Damascena (Damask Rose) Flower Oil, Anthemis Nobilis (Roman Chamomile) Flower Oil, Sodium Phytate.
Components of 100% Pure Essential Oils: Citronellol, Geraniol, Linalool, Limonene, Citral.
Մի քիչ սեղմեք դուրս եւ տարածեք աչքի ներքեւի կոպի ներքին անկյունից դեպի արտաքին անկյունը՝ նրբորեն թփթփացնելով մատներով: Կարելի է գործածել ամեն օր: Ամբողջական հակատարիքային խնամքի համար խորհուրդ ենք տալիս օրվա ընթացքում կիրառել նաև Նաիրիանի Հասուն մաշկի համար քսուքը, իսկ երեկոյան՝ Գիշերային շիճուկը:
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ դոնորներ, հանքային յուղեր, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր: